Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից:
Ուստի քաղաքի բնակիչները խնդրում են Հիսուսին, որ դուրս գա իրենց սահմաններից: Նրանք վախենում են, որ մի ավելի մեծ վնաս չկրեն: Կորցնելով խոզերին և ափսոսալով այդ կորստի համար՝ նրանք նաև հրաժարվում են Տիրոջ ներկայությունից:
Ա. Լոպուխին
Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից: (Սինոդական թարգմ․)[17]
Նրանք ցավում էին իրենց հոտերի համար, ուստի այդ պատճառով էլ Քրիստոսին իրենց երկրից հեռանալ են խնդրում: Ակնհայտ է, որ այս մարդիկ դեռ Աստծո խոսքը լսելու ծարավ չէին զգում (Ամոս 8։11):
--------------------------------
[17] (Էջմիածին թարգմ․) Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից:
(Արարատ թարգմ․) Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։
(Գրաբար) Եւ սկսան աղաչել զնա՝ գնա՛լ ի սահմանաց նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: