Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,
Մատթեոսն ասում է, որ դիվահարվածները երկուսն են եղել (Մատթ. 8։32), իսկ Մարկոսը և Ղուկասը (Ղուկ. 8։26−33) խոսում են մեկ դիվահարի մասին: Այս վերջինները դրանցից ամենամոլեռանդին են ընտրում և պատմում նրա մասին:
Ա. Լոպուխին
Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, (Սինոդական թարգ․)[2]
Այստեղ մենք, ակնհայտորեն, գտնում ենք նույն իրադարձության պատմությունը, որի մասին մեզ հայտնում է Մատթեոսը (տե՛ս 8։28 և հաջորդը): Մարկոսը, սակայն, խոսում է մեկ դիվահարի, այլ ոչ թե երկուսի մասին, ինչպես Մատթեոսը։ Սա նշանակում է, որ Մարկոսը հարկ է համարում խոսել երկու դիվահարներից այն մեկի մասին, որն այդտեղի բնակիչներին առավել հայտնի էր իր ուժով և չարությամբ: Իհարկե, այս դիվահարի բժշկումը մեծ տպավորություն է թողնում Քրիստոսին շրջապատող մարդկանց և աշակերտների վրա:
«Բռնված»−ի մասին ընթերցի՛ր Մատթ. 4։25 համարի մեկնաբանության մեջ:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգմ․) Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,
(Արարատ թարգմ․) Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։
(Գրաբար) Եւ ընդ ելանելն նորա ի նաւէ անտի, պատահեաց նմա այր մի ի գերեզմանացն՝ զոր ունէր ա՛յս պիղծ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: