Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը:
Նա պարեց և պարելուց հետո ևս մեկ ավելի ծանր մեղք գործեց, որովհետև այս անխոհեմ մարդուն երդմամբ համոզեց իրեն ամեն ինչ անելու խոստում տալ: Տե՛ս, թե ի՞նչ անխոհեմության է բերում երդումը: Ի՞նչ կանեիր, եթե նա քո գլուխը խնդրեր: Իսկ եթե ամբողջ թագավորությո՞ւնդ: Սակայն նա ոչ մի նման բան չմտածեց, քանի որ կողքին կանգնած էր ամուր թակարդ հյուսել փորձող սատանան, և այդ մարդու՝ երդում տալու պահից սատանան նաև ծուղակ լարեց ու ամենուր ցանցեր դրեց: Օ՜, հանցավոր խնդրանք: Բայց նա ամեն դեպքում համոզեց նրան՝ փորձելով սանձ դնել այս սուրբ լեզվի վրա, որը դեռ աղաղակում էր: Ի վերջո, ամեն օր, կամ ավելի ճիշտ, յուրաքանչյուր եկեղեցում, դուք լսում եք, թե ինչպես է Հովհաննեսը Ավետարանների միջով աղաղակում և ասում. «Օրինավոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս» (տե՛ս Մատթեոս 14:4): Հերովդեսը կտրեց գլուխը, սակայն չլռեցրեց ձայնը, լեզվին լռել ստիպեց, բայց ոչ իր մերկացմանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է անում երդումը: Կտրում է մարգարեների գլուխները: Տեսնո՞ւմ եք խայծը: Սարսափում եք մահվանից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:21
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը:
Տեսե՛ք, թե ինչպես են աշխարհիկ մարդիկ խոստումներ տալիս իրենց աշխարհիկ ունեցվածքի համար. պարի համար նույնիսկ պետություններ են տալիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: