Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։22

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:21
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»:
   
Որքա՞ն հանցագործություն կա մեկ արարքի մեջ: Թագավորական շքեղությամբ խնջույք է կազմակերպվում, որն էլ սարսափ է առաջացնում:
   

Օգոստինոս Երանելի

Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»:
   

   Աղջիկը պարում էր, իսկ մայրն այդ ժամանակ մոլեգնում էր: Մինչ խնջույքի մասնակիցները զվարճանում էին ուրախությամբ և պղծությամբ, երդում էր տրվում: Ինչպիսի՞ անօրինությամբ այդ երդումը տրվում է, նույնքան անօրինությամբ  էլ կատարվում է:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»:

   

   Տոնը շարունակվում է ուրախությամբ։ Սատանան պարում է օրիորդի մեջ, և անօրինական ու անաստված, ավելի շատ խելագար, երդում է տրվում:

   Քննարկվող հատվածը կարելի է նաև փոխաբերական, հոգևոր իմաստով հասկանալ: Այսպիսով՝ Հերովդեսը ներկայացնում է կոպիտ և մարմնավոր հրեա ժողովրդին. «Նա կին առավ», այսինքն՝ կեղծ և անհեթեթ փառք։ Նրա դուստրը դեռ պարում և գործում է հրեաների մեջ․ դա նրանց հրապուրող Սուրբ Գրքի իմացությունն է: Նրանք կարծում են, որ տիրապետում են Սուրբ Գրքին, մինչդեռ իրականում չեն տիրապետում: