Սուրբ Իրինեոս Լիոնացի (†202)
Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»:
Օրենքը հարգելու նախնիների ավանդությունը հակասում էր Մովսեսի օրենքին, որի պատճառով էլ Եսային ասում է. «Վաճառականները գինուն ջուր են խառնում» (Ես. 1։22): Դրանով նա ցույց է տալիս, որ Աստծո խիստ օրենքները նախնիները խառնում էին իրենց փչացած ավանդությանը, այսինքն՝ նրանք ծառայում էին փոփոխված օրենքին, որը հակասում էր Աստծո օրենքին, որի մասին էլ Տերը պարզ ասում է․ «Ինչո՞ւ եք Աստծու պատվիրանը անարգում, որպեսզի ձե՛ր ավանդությունը հաստատեք» (Մարկ. 7։9): Գինուն ջուր խառնելով՝ նրանք ոչ միայն կեղծավորաբար շրջանցում էին Աստծո օրենքը, այլ նաև գործում էին մինչ այժմ փարիսեցիական կոչվող իրենց սեփական օրենքի դեմ: Քանի որ նրանք այդ երկրորդ օրենքի որոշ մասեր հանում−դնում և բացատրում էին այնպես, ինչպես իրենք էին ցանկանում: Նրանց ուսուցիչների կողմից այդ օրենքները օգտագործվում էին առանձին−առանձին:
Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
8-9. Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»: Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք.
Նրանք աշակերտներին մեղադրում էին այն բանի համար, որ խախտում են նախնիների ավանդությունը, իսկ Տերը նրանց դեմ շատ ավելի խիստ մեղադրանք է ուղղում, այն է՝ նրանք խախտում են Մովսեսի օրենքը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: