Մաղաքիա արք. Օրմանյան
Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:27
Թեոֆիլակտ Բուլղարացի
Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»:
Այս կերպ աշակերտներին ուրիշների կարծիքների մասին հարցնելով՝ Տերը նրանցից հարցնում է նաև նրանց կարծիքը և ասես այսպես է ասում. «Նրանք սխալմամբ են Իմ մասին այս կերպ մտածում, իսկ դուք որպես ի՞նչ եք ինձ պատվում։ Ի՞նչ է, Պետրո՛ս»: Նա Նրան որպես մարգարեների կողմից կանխագուշակված Քրիստոս է խոստովանում: Բայց Պետրոսի խոստովանության մասին Տիրոջ ասածը և նրան գոհացնելու կերպը Մարկոսը բաց է թողնում, որպեսզի Պետրոսի՝ իր ուսուցչի, պարագայում կողմնակալ չերևա: Մատթեոսը, ընդհակառակը, ամեն ինչ ասում է առանց բացթողումների: Տերը պատվիրում է, որ նրանք այս մասին ոչ ոքի չասեն, որովհետև ցանկանում է ծածկել Իր փառքը, որպեսզի շատերը չգայթակղվեն Իրենով և անհավատությամբ ավելի մեղավոր չդառնան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: