Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։40

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:37
   

Սուրբ Գրիգոր Նյուսացի

Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
   Աստված Իր ծառաներին ոչ մի անհնարին բան չպատվիրեց: Նա բոլորի հանդեպ Իր սերը և Աստվածային բարությունն այնքան առատորեն ցույց տվեց, որ յուրաքանչյուրին սեփական ցանկությամբ ինչ–որ լավ բան անելու կարողություն բաշխեց, որպեսզի փրկվել ձգտողներից ոչ մեկը լավ բան կատարելու անընդունակ չլինի: «Եվ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
   
   «Ես ոչ միայն չեմ արգելում Իմ անունով հրաշքներ գործողին, այլ,– ասում է նա,–  եթե ինչ–որ մեկը հանուն Ինձ, այլ ոչ թե հանուն աշխարհի մարդկանց, ինչ–որ բան, նույնիսկ ամենափոքր բանը, տա ձեզ, ապա նաև այդ մեկը չի զրկվի իր պարգևից»: Իսկ մի բաժակ ջրի մասին խոսում է՝ նկատի ունենալով աղքատությամբ արդարացող մարդկանց: «Եթե,– ասում է նա,– մի բաժակ ջուր էլ տաս (քանզի դրանից փոքր ոչինչ չի կարող լինել), ապա դա էլ քո  բաժնից չի կորչի:
   

Ա․ Լոպուխին

Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: (Սինոդական թարգմ․) [40]
   
    Վերջապես, եթե Քրիստոսի աշակերտին մեկ բաժակ ջուր տվողը չի կորցնելու իր պարգևը, ապա, իհարկե, նրանք (ենթադրաբար աշակերտները) պարգև ստանալու շատ ավելի մեծ իրավունք ունեն։ Եվ, հետևաբար, Քրիստոսի կողմից երկիր բերված հրաշագործ ուժերը օգտագործելու ավելի մեծ իրավունք ունի նա, ով հրաշքներ է գործում Նրա անունով, այսինքն՝ փառաբանում է Քրիստոսին (Մատթ. 10։42):
---------------------------------------
[40] (Էջմիածին թարգմ․) Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
(Արարատ թարգմ․ գլ. 41) Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
(Գրաբար) Եւ որ ոք արբուսցէ ձեզ ջուր բաժակաւ յանունս յայս, թէ դուք՝ քրիստոսի՛ էք, ամէն ասե՛մ ձեզ՝ մի՛ կորուսցէ զվարձս իւր: