Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):17

Սուրբ Հովհան Ոսկեբերան

17-19․ Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց: Խոնարհեցրո՛ւ, Աստուա՛ծ իմ, քո ականջը եւ լսի՛ր ինձ. բա՛ց քո աչքերը եւ տե՛ս ապականութիւնը մեր եւ քո քաղաքի, որի վրայ դրուած է քո անունը, որովհետեւ մեր արդարութեան պատճառով չէ, որ գութ ենք հայցում քեզնից, այլ՝ քո անբաւ գթութեան պատճառով, Տէ՛ր: Լսի՛ր, Տէ՛ր, ների՛ր, Տէ՛ր, ունկնդրի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ յապաղիր՝ յանուն քեզ, Աստուա՛ծ իմ, քանզի քո անունով է կոչւում քո քաղաքը»:
   
   Սա ասելով և բավականին լաց լինելով՝ Դանիելը վերջապես քաղաքը պատկերում է որպես մի գերեվարված կին և ասում է. «․․․և այն քաղաքը, որի վրա դրված է քո անունը»։ Քանի որ, նայելով մարդկանց, նա նրանց մեջ որևէ մեկին չի տեսնում, ով կարող էր Աստծուն գթասիրտ դարձնել: Ուստի նա դիմում է շինություններին, աչքի առաջ է բերում հենց քաղաքը, ցույց է տալիս դրա ամայացումը և այդ խոսքերով եզրափակելով (աղոթքը)՝ նա գթասիրտ է դարձնում Աստծուն, ինչպես դա երևում է հաջորդ հատվածից:
   

Ա․ Լոպուխին

«Եվ այժմ լսիր, ո՛վ մեր Աստված, Քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն Քեզ, ո՛վ Տեր, Քո պայծառ դեմքո՛վ նայիր Քո ավերված սրբավայրին»։ (Սինոդական թարգ․) [17]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):15

--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց:
(Արարատ թարգ․ 9։17) Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր քո ամայացած սրբարանին։
(Գրաբար) Եւ արդ լո՛ւր Տէր Աստուած մեր աղօթիցծառայի քոյ և խնդրուածոց. և երևեցո՛ զերեսս քո վասն քո ի սրբութիւնն որ աւերեցաւ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Քաղաքի ու սրբավայրի ամայացում: Երուսաղեմը ոչնչացվել էր բաբելոնացիների կողմից մ.թ.ա. 586 թվականին և (մարգարեի աղոթքի ժամանակ) գործնականում դեռ ավերակ էր: