Ա․ Լոպուխին
«Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Քրիստոս մահվան պիտի դատապարտվի և չպիտի լինի, բայց քաղաքն ու սրբավայրը պիտի կործանվեն ա՛յն առաջնորդի ժողովրդի կողմից, որը գալու է, և նրա վերջը հեղեղով պիտի լինի, ու մինչև պատերազմի ավարտը ավերածություններ պիտի լինեն»։ (Սինոդական թարգ․)[26]
Յոթնյակների ժամանակաշրջանի երկրորդ հատվածի ընթացքում «Քրիստոս մահվան է մատնվելու»: Այս իրադարձության ժամանակը որոշող եբրայերեն «acharei»՝ «հետո», «հետևանքով», «համար» նախդիրը ցույց է տալիս միայն, որ ստորև նշված դեպքերը տեղի չեն ունեցել 62 յոթնյակների վերջում, սակայն ճշգրիտ տարեթիվ չի ներկայացնում. դրանք կարող էին տեղի ունենալ անմիջապես 62 յոթնյակներից և դրանց հաջորդող որոշակի ժամանակահատվածից հետո: Մեսիայի մահվան մատնվելու ճշգրիտ ժամանակի որոշումը տրվում է 27−րդ համարում:
Նմանապես, չնայած հայտնության մեջ ուղղակիորեն չի ասվում, թե ում կողմից է նա սպանվելու, սակայն դատելով այն բանից, որ Քրիստոսի մահվան հետևանքները անդրադառնալու են հրեա ժողովրդի վրա, պետք է ասել, որ Օծյալի սպանության համար մեղավոր են լինելու հրեաները: Այս հետևանքներից առաջինի մասին է խոսում եբրայերեն «beein Ιο» արտահայտությունը: Այս արտահայտությունը թարգմանությունների մեջ մեկ բառացի ճշգրտությամբ է թարգմանվում (Ակյուղաս՝ «και ουκ εστιν αυτω», Սյումաքոս՝ «και ουχ υπαρξει αυτφ»), մեկ էլ՝ փոփոխություններով, որոնք մի տեսակ հավասարապես և տարբեր կերպ մեկնաբանվող բացատրություն են (Յոթանասնիցում «και ουκ εσται» է, որտեղ «εσται»−ի կողքին որպես ենթակա նկատի է առնվում «χρισμα»−ն, որտեղից էլ գալիս է Սինոդալ թարգմանության «և չի լինի»−ն։ Թեոդոիտոնի մոտ «και κριμα ουκ εστιν εν αυτω» է, որից էլ ծագում է սլավոնական՝ «Եվ նրա մեջ դատաստան չի լինի» արտահայտությունը։ Վուլգաթայում «et non eritejus populus qui eum negaturns est» է, որն էլ թարգմանվում է «Եվ ժողովուրդն այլևս չի լինի Նրա (ժողովուրդը), քանի որ կհրաժարվի Նրանից»), իսկ քննարկվող արտահայտությունը նշանակում է՝ «և նա չի լինի»:
Դատելով համատեքստից՝ «չի լինելու» արտահայտության կողքին որպես ենթակա նկատի է առնվում Մեսիան, իսկ «նրան» դերանունը վերաբերում է հրեա ժողովրդին: Նման թարգմանության պարագայում ամբողջ «և Մեսիան նրա, այսինքն՝ հրեա ժողովրդի համար չի լինի» արտահայտությունը խոսում է հրեա ժողովրդին մերժելու մասին, որպես նրանց կողմից կատարված Մեսիայի սպանության առաջին հետևանք: Նմանատիպ ընկալում է արտահայտված նաև քննարկվող հատվածի լատիներեն թարգմանության մեջ (տե՛ս վերևում)։ Նույն տեսակետն ունի նաև Եփրեմ Ասորին (տե՛ս Ռոժդեստվենսկի, Դանիելին տրված Հայտնությունը, էջ 113 և այլն):
Մեսիայի սպանության երկրորդ հետևանքը կլինի եկող իշխանի ժողովրդի կողմից քաղաքը և սրբարանը ոչնչացնելը: Երուսաղեմի և տաճարի կործանումը վերագրվում է ոչ թե առաջնորդին, այլ նրա ժողովրդին: Այս մանրուքը մեկնիչներին ստիպում է կարծել, որ հայտնությունը նկատի ունի մ.թ. 70 թվականին Տիտոսի կողմից Երուսաղեմի գրավումը: Ինչպես հայտնի է, նա ցանկացել է խնայել տաճարը․ այս մասին մի քանի հրաման է տվել իր զինվորներին, բայց այս անգամ վերջիններս չեն հնազանդվել նրան: Զինվորներից մեկի կողմից պատահաբար նետված կրակը հրդեհեց տաճարը, և հնարավոր չեղավ դադարեցնել կրակը:
Հրեա ժողովրդի քաղաքացիական և կրոնական կյանքի կենտրոններ՝ քաղաքի և տաճարի կործանմամբ կավարտվի նաև նրա՝ եկեղեցա−քաղաքական համակարգը. «Եվ դրանք պիտի ջնջվեն ջրհեղեղով»: Եբրայերեն «psekizzo bagischetef»−ի ավելի ճիշտ թարգմանությունը լինում է «և դրա վերջը ջրհեղեղով է լինելու»։ «Շատաֆ» բայը, որից ծագում է «շետեֆ» գոյականը, Դանիել մարգարեի մոտ օգտագործվում է նվաճված երկիրը հեղեղող և դրանում եղած ամեն ինչ խեղդող բանակի փոխաբերական իմաստով (Դան. 11։10, 22, 26)։ Դեպի ցամաք հորդող ջրհեղեղի ալիքների պես (Ես. 28։2) հռոմեական զորքերը հարձակվում են Հրեաստանի վրա՝ կործանելով ամեն ինչ: Չնայած հռոմեացիների ներխուժումը նման է լինելու ջախջախիչ ջրհեղեղի, սակայն դա հրահրելու է հրեաների դիմադրությունը, որն էլ ուղեկցվելու է անընդհատ պատերազմով՝ «մինչև վերջ պատերազմ»:
Այս վերջինը չի առաջանա մարդկային նկատառումներից, այլ կլինի աստվածային որոշումների արդյունք՝ «կործանման մասին որոշում»։ Սինոդալի «Եվ ավերածություններ կլինեն մինչև պատերազմի ավարտը» ընթերցումը չի փոխանցվում համապատասխան՝ «Ve ad kets milhama nehereset shoemot» եբրայերեն արտահայտությունից, որտեղ «nehereset» բառերը նշանակում են որոշում: Ամբողջ արտահայտությունը փոխանցվում է այսպես. «Մինչև վերջ պատերազմ», ավերածության մասին որոշում»:
Դանիել 9։25 համարում տրվող ժամանակագրական տարեթվերը ընդհատվում են 9։26−ում տեղ գտած Մեսիայի սպանության և հրեա ժողովրդին առնչվող դրա հետևանքների մասին մատնանշմամբ: Դան․ 9։27 համարում, ինչպես կտեսնենք ստորև, հայտնությունը կրկին վերադառնում է մեսիական ժամանակների ժամանակագրությանը:
Ենթադրաբար, նման երևույթի պատճառը հետևյալն է. «Հրեաները հակված էին սպասելու երկրային փառավոր թագավոր «Մեսիային», որը պետք է վերականգներ և բարձրացներ իրենց երկրային թագավորությունը և իրենց հպատակեցներ այլ ազգերի»: Այս մտքին կարող է նպաստել 25−րդ համարը, որը Մեսիային անվանում է «իշխան» և խոսում է Երուսաղեմի՝ որպես ամրոցի վերականգնման մասին: Հաշվի առնելով դա՝ Դանիելին Մեսիական թագավորությունը որպես երկրային հրեական թագավորություն հասկանալու հնարավորությունից զրկելու համար, նրան ուղղակիորեն ցույց է տրվում այն, ինչը լավագույնս խոսում է նման ընկալման անճշտության մասին՝ հրեա ժողովրդի կողմից Մեսիայի մերժումը և դրա հետևանքները: Եվ միայն դրանից հետո խոսքը կրկին վերադառնում է մեսիական ժամանակի ժամանակագրությանը (Ա. Ռոժդեստվենսկի, Դանիելին տրված հայտնությունը, էջ 133, 134):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Վաթսուներկու եօթնեակից յետոյ կը վերանայ օծումը, արդարութիւն չի լինի նրա մէջ, եւ քաղաքն ու սրբարանը կ՚ապականուեն այն առաջնորդով հանդերձ, որ պիտի գայ, եւ դրանք պիտի ջնջուեն հեղեղով. մինչեւ պատերազմի վախճանը նա պիտի հաստատի ապականութիւնը եւ զօրացնի շատերի ուխտը:
(Արարատ թարգ․ 9։26) Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը և սրբարանը. նրա վերջը հեղեղով կլինի, և մինչև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։
(Գրաբար) Ե՛ս Եւ յետ վաթսուն և երկուց եւթներորդաց, բարձցի՛ Օծութիւնն, և իրաւունք ո՛չ իցեն ի նմա. և քաղաքն և սրբութիւնն ապականեսցին առաջնորդաւն հանդերձ որ գայցէ. և ջնջեսցին հեղեղաւ. և մինչև ի վախճան պատերազմին համառօտելոյ կարգեսցէ զապականութիւն. և զօրացուսցէ զուխտ բազմաց. եւթներորդ մի և կէս եւթներորդի, դադարեցուսցէ զսեղանս և զպատարագս. և մինչև ի ծայրս անկեանն ապականութիւն. և մինչև ցվախճան և ցտագնապ կարգեսցէ ի վերայ ապականութեանն.
Պատմամշակութային մեկնություն
Օծյալը մահվան կմատնվի: (Ռուսերեն թարգմանության մեջ՝ «Քրիստոս»)։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Օնիա III քահանայապետի մասին է, որը մ.թ.ա. 171 թվականին մահապատժի ենթարկվեց Անտիոքոս Եպիփանեսի կողմից (այս մասին խոսվում է 11։22 համարում): Շատ գիտնականներ համարում են, որ այս վարկածը անհերքելի է, քանի որ Օնիայի մահապատիժը սկիզբ է դնում Երուսաղեմում յոթամյա հալածանքների շրջանին, որը ներառում է նաև մ․թ․ա․167 թվականի տաճարի պղծումը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: