Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):4

Սուրբ Հովհան Ոսկեբերան  

աղօթեցի Տէր Աստծուն, գոհութիւն յայտնեցի եւ ասացի. ՚՚Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները:
   
   Եվ էլ ի՞նչ է ասում նա: Լսե՛նք նրա խոստովանությունը։ «Եվ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն»: Նայե՛ք Տիրոջ հանդեպ նրա ունեցած սիրուն: «Իմ Աստծուն»,− ասում է նա: Նրան, Ում նա չէր համարձակվում հարցնել, իր Աստվածն է անվանում։
Դու ի՞նչ ես անում, Դանիե՛լ: Մեղք գործած ու Աստծուն վիրավորած մարդկանց համար բարեխոսելիս հիշու՞մ ես նրանց, ովքեր պահել են Նրա օրենքները: Արդյո՞ք  պատվիրանները խախտողներն արժանի են ներման: «Ոչ թե սրանց համար եմ սա ասում,− պատասխանում է մարգարեն,− այլ հանուն նախահայրերի՝ հանուն Աբրահամի, հանուն Իսահակի, հանուն Հակոբի»: Նա նրանց ասում է, որ Աստված նրանց է Իր ողորմությունը խոստացել, որոնք պահել են Նրա պատվիրանները: Քանի որ սրանք (հետնորդները) փրկության որևէ իրավունք չունեն, ուստի այդ պատճառով էլ ես հիշեցնում եմ նախնիներին: Եվ որպեսզի չմտածեք, որ մարգարեն խոսում է սրանց (սերունդների) մասին, նա «պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմությունը, որոնք պահում են քո պատվիրանները» խոսքերից հետո անմիջապես ավելացնում է՝ «Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրավություն արեցինք, ապստամբեցինք և շեղվեցինք քո պատվիրաններից և քո օրենքներից, չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին» (Դան․ 9:5, 6):
   

Ա. Լոպուխին

«Եվ ես աղոթեցի իմ Տեր Աստծուն, և խոստովանեցի ու ասացի. «Աղաչում եմ Քեզ, մեծ և սքանչելի Տե՛ր Աստված, որ պահում ես ուխտը և ողորմությունը Քեզ սիրողների և Քո հրամանները կատարողների համար»։ (Սինոդական թարգ․) [4]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ10(9):3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) աղօթեցի Տէր Աստծուն, գոհութիւն յայտնեցի եւ ասացի. «Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները:
(Արարատ թարգ․ 9։4) Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։
(Գրաբար) կացի յաղօթս առ Տէր Աստուած. գոհացա՛յ և ասեմ. Տէր Աստուած մեծդ և սքանչելի. որ պահես զուխտ և զողորմութիւն սիրելեաց քոց, որոց պահեն զպատուիրանս քո։