Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):27

Ա․ Լոպուխին

«Այս երկու թագավորների սրտում էլ խաբեբայություն պիտի լինի, և նույն սեղանի շուրջ սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև վախճանը որոշ ժամանակով հետաձգվում է»։ (Սինոդական թարգ․)[27]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 11:25
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Երկու թագաւորների սրտերում էլ մնալու է չարութիւնը, նոյն սեղանի շուրջը նրանք սուտ պիտի խօսեն, բայց այդ չի յաջողուելու, որովհետեւ դեռ ժամանակի վախճանը հասած չէ:
(Արարատ թարգ․ 11։27) Եվ այս երկու թագավորների մտքերն էլ չարության են հակված. նույն սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև որոշված ժամանակին վախճանը դեռևս պիտի լինի։
(Գրաբար) Եւ երկոցունց թագաւորացն սիրտք իւրեանց ի չարութեան. և ի միում սեղան սուտ խօսեսցին, և մի՛ յաջողեսցի. զի վախճանն ի ժամանակս է։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ալեքսանդրիայի անհաջող պաշարումը: Մեմֆիսի հաջող պաշարումից հետո Անտիոքոսը բախվեց Ալեքսանդրիայի բնակիչների բացահայտ անհնազանդությանը, որոնք գահ բարձրացրեցին Պտղոմեոսի կրտսեր եղբորը: Անտիոքոսը անհապաղ միջոցներ ձեռնարկեց ապստամբությունը ճնշելու համար, բայց նա չկարողացավ գրավել քաղաքը: Հենց Անտիոքոսը վերադարձավ Սիրիա, Պտղոմեոս VI–ը հրաժարվեց սիրիական թագավորի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորություններից, և վերականգնվեց նրա կրտսեր եղբոր հետ ունեցած համատեղ իշխանությունը: