Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):10

Ա. Լոպուխին

«Եվ ես անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսա, որ, ահա, մի Պահապան և Սուրբ իջավ երկնքից»։ (Սինոդական թարգ․) [10]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):7
-------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իմ անկողնում, գիշերային տեսիլքում տեսնում էի, որ ահա երկնքից իջնում էր մի սուրբ Հրեշտակ,
(Արարատ թարգ․ 4։13) Անկողնու մեջ իմ մտքի տեսիլքներում տեսա, որ ահա մի պահապան, մի սուրբ իջավ երկնքից։
(Գրաբար) Տեսանէի’ի տեսլեան գիշերոյ յանկողնի իմում, և ահա զուարթուն և սուրբ իջանէր յերկնից.
   
   Պատմամշակութային մեկնություն
   Հրեշտակներ։ «Հրեշտակները» («պահապաններ») գերբնական էակների մի դաս են, որոնք հաճախակի են հանդիպում երկու ուխտերի միջև ընկած ​​շրջանի հսկայական և բազմազան գրականության մեջ, հատկապես Ենոքի գրքում և Մեռյալ ծովի մագաղաթներում: Չնայած այս գրականության մեջ հաճախ «պահապաններ» անվանում են ընկած հրեշտակներին, սակայն  եզրույթի իմաստը միայն օգտագործված նշանակությամբ չի սահմանափակվում: Մինչ այժմ որևէ տեղեկություն չկա այն մասին, որ մինչև մ.թ.ա. 3–րդ դարը այս բառը օգտագործվել է այսպիսի հատուկ իմաստով: Սակայն Միջագետքի բնակիչները իսկապես հավատացել են տարբեր պահապան հոգիների և դևերի գոյությունը: Թերևս, «Հրեշտակների» ամենամոտ զուգահեռը յոթ հին իմաստուններ են, որոնք հազվադեպ են հիշատակվում գրականության մեջ: Որոշ աղբյուրներում նրանց է վերագրվում սուրբ ծառի խնամքը, որն էլ լավ տեղավորվում է այս համատեքստում