Ա. Լոպուխին
10-12․ «Իսկ թագուհին, թագավորի և նրա ազնվականների ձայնը լսելով, մտավ խնջույքի սրահ։ Թագուհին սկսեց խոսել և ասաց. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, թող քո մտածումները չխռովեցնեն քեզ, և քո դեմքի գույնը թող չփոխվի»»։[10] «Քո թագավորության մեջ կա մի մարդ, որի մեջ սուրբ Աստծո հոգին կա. քո հոր օրերում լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ, և Նաբուգոդոնոսոր թագավորը՝ քո հայրը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների և գուշակների գլխավոր կարգեց, ինքը՝ քո հայրը, ո՛վ թագավոր»։ «Որովհետև նրա՝ Դանիելի մեջ, որին թագավորը վերանվանեց «Բաղտասար», մի վսեմ հոգի, գիտություն և ըմբռնողություն կա՝ ունակ երազներ մեկնելու, գաղտնիքներ բացահայտնելու և հանգույցներ արձակելու: Ուրեմն թող Դանիելին կանչեն, և նա կբացատրի նշանակությունը»։
(Սինոդական թարգ․)
Իր իմաստունների անզորության պատճառով անելանելի դրության մեջ ընկած Բաղդասարին դրանից դուրս բերեց «թագուհու» խորհուրդը։ Վերջինս խորհուրդ տվեց խորհրդավոր արձանագրությունը կարդալու և բացատրելու համար հրավիրել Դանիելին: Հանդիսությունների սրահում թագավորական տան կանանց ներկայությունը (2–3 համարներ), թագուհու «խնջույքի սենյակ» մտնելը (համար 10), ինչպես նաև թագավորին հանրության առաջ խորհուրդներ տալու վճռականությունը, որն անելու համար արևելյան բռնապետի կինը չէր կարող համարձակություն ունենալ, ստիպում են մտածել, որ «թագուհի» արտահայտության ներքո նկատի է առնվում ոչ թե Բաղդասարի կինը, այլ նրա մայրը՝ Նաբուգոդոնոսորի դուստրը կամ թոռնուհին (Հովսեփոս Փլավիոս): Նրա բերանում Բաղդասարը Նաբուգոդոնոսորի որդին է, ոչ թե բառացի, այլ փոխաբերական իմաստով՝ որպես սերունդ: Նման իմաստով «որդի» բառը օգտագործվում է նաև սեպագիր արձանագրություններում: Նույն կերպ էլ Սալմանասար II–ի արձանագրության մեջ Իսրայելի թագավոր Հեուն է կոչվում Ամրիի որդի, թեև իրականում նա Հովսափատի որդին էր (Դ Թագ. 9։2): Եթե Նաբուգոդոնոսորը Բաղդասարի իրական հայրը լիներ, ապա նրա անվանը՝ «Նաբուգոդոնոսո՛րը՝ քո հայրը» անունը ավելացնելու կարիք չէր լինի:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում:
(Արարատ թարգ․ 5։10) Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը ՝ վաթսուն կանգուն, լայնությունը ՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում ՝ Բաբելոնի գավառում։
(Գրաբար) Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում:
Պատմամշակութային մեկնություն
Թագուհի–մայրը: Նաբոնիդի մայրը՝ Ադադ–Գուպին, շատ ազդեցիկ անձնավորություն և օրինակելի «թագուհի–մայր» է եղել: Այնուամենայնիվ, մ.թ.ա. 546 թվականին նա արդեն կլիներ 104 տարեկան, ուստի այլևս չէր կարող ողջ լինել: Հավանաբար, խոսքը Բաղդասարի մոր՝ Նաբոնիդի կնոջ մասին է, որը Հերոդոտոսի կողմից հիշատակվում է Նիտոկրիս անունով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: