Ա. Լոպուխին
11-16. «Այդ ժամանակ այս մարդիկ նայեցին և գտան Դանիելին, որն աղոթում և ողորմություն էր խնդրում իր Աստծո առաջ»։ [11] «Այնուհետև մոտեցան և թագավորին ասացին թագավորական հրամանագրի մասին. «Դու հրովարտակ չե՞ս ստորագրել, որ եթե մեկը, քեզանից բացի, երեսուն օրվա ընթացքում որևէ աստծուց կամ մարդուց մի որևէ բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի նետվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս խոսքը մարերի և պարսիկների օրենքի նման հաստատուն է, այն անփոփոխելի է»։ «Այն ժամանակ նրանք պատասխանեցին և թագավորին ասացին, որ «Դանիելը, որը Հուդայի գերի որդիներից է, ուշադրություն չի դարձնում ո՛չ քեզ վրա, ո՛վ թագավոր, ո՛չ էլ քո ստորագրած հրովարտակի վրա, այլ օրը երեք անգամ աղոթում է իր աղոթքներով»։ «Թագավորը, դա լսելով, խիստ տրտմեց և ի սրտե մտադրվեց փրկել Դանիելին ու նույնիսկ մինչև արեգակի մայր մտնելը ջանքեր էր գործադրում նրան ազատելու համար»։ «Սակայն այդ մարդիկ մոտեցան թագավորին և ասացին նրան. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքի համաձայն թագավորի կողմից հաստատված ոչ մի որոշում կամ վճիռ ենթակա չէ փոփոխության»։ «Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և Դանիելին բերեցին ու նետեցին առյուծների գուբը։ Նախքան այդ թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, Որին դու անդադար ծառայում ես, Նա թող փրկի քեզ»։ (Սինոդական թարգ․)
Դանիելի թշնամիների մտադրությունների մասին իրազեկ Դարեհի հոգում պայքար էր ընթանում օրենքը կատարել պարտավորեցնող պարտքի զգացման և մարգարեին փրկելու ցանկության միջև: Վերջինն այնքան ուժեղ էր, որ ի սկզբանե գերակշռում է առաջինին: Իր իսկ հաստատած հրամանագիրը (համար 14) շրջանցելու համար թագավորը տարբեր միջոցներ է մտածում: Բայց, ի վերջո, օրենքին հավատարիմ մնալու անհրաժեշտության գիտակցումը հաղթում է Դանիելի հանդեպ տրամադրվածությանը: Չկարողանալով փրկել նրան, անգամ որևէ օգնություն ցուցաբերել՝ նա ապրում է միայն այն հույսով, որ մարգարեի պաշտպանը կլինի այն Աստվածը, որին նա ծառայում է:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին եւ տեսան Դանիէլին, որ աղօթում էր եւ աղաչում իր Աստծուն:
(Արարատ թարգ․ 6։11) Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։
(Գրաբար) Յայնժամ արքն այնոքիկ դիտեցին՝ և գտին զԴանիէլ զի կայր յաղօթս և աղաչէր զԱստուած իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: