Սուրբ Հովհան Ոսկեբերան
13-16. Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»: Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար եւ ջանում էր փրկել նրան: Մինչեւ երեկոյ մտածում էր փրկել նրան: Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը եւ ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»: Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը: Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»:
Գուցե ձեզանից ոմանք կասեն. «Թագավորը չէ՞ր կարող նրան ազատել»: Իհարկե, Աստված կարող էր թագավորին ավելի ամուր դարձնել, բայց նա մարտիկին դեպի սխրանք էր առաջնորդում: Նա գիտեր իրադարձությունների ավարտը: Թագավորն էլ չէր վիճի, եթե իմանար, թե ինչպես է ամեն ինչ ավարտվելու. բայց նա չէր կարող իմանալ: Նա արժանի է գովասանքի՝ ջանքի համար, արժանի է ներման՝ ճիգեր գործադրելու համար: Դանիելն այնքա՜ն բարեհաճ էր եղել նրա հանդեպ: Բայց նախանձ մարդիկ թույլ չեն տալիս տեսնել լավը, կամ,ավելի ճիշտ, թույլ են տալիս տեսնել, բայց ոչ լավ աչքերով: «Մենք չպետք է թույլ տանք,– ասում են նրանք,– որ քո որոշումներն այդքան ոչ ամուր, և մեր օրենքներն այդքան թույլ լինեն»: Ողջ ժողովուրդը վիրավորված է: Դանիելին նետում են գուբը և վրան քար են դնում:
Ա. Լոպուխին
«Այն ժամանակ նրանք պատասխանեցին և թագավորին ասացին, որ «Դանիելը, որը Հուդայի գերի որդիներից է, ուշադրություն չի դարձնում ո՛չ քեզ վրա, ո՛վ թագավոր, ո՛չ էլ քո ստորագրած հրովարտակի վրա, այլ օրը երեք անգամ աղոթում է իր աղոթքներով»։(Սինոդական թարգ․) [13]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):11
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»:
(Արարատ թարգ․ 6։13) Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն»։
(Գրաբար) Յայնժամ պատասխանի ետուն արքայի՝ և ասեն. Դանիէլ՝ որ յորդւոց գերութեանն Հրէաստանի, ո՛չ հնազանդեցաւ հրամանի քում արքայ. և երի՛ս ժամ խնդրէ խնդրուածս յԱստուծոյ իւրմէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: