Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):15

Սուրբ Եփրեմ Ասորի

«Եւ երբ ես՝ Դանիէլս, տեսիլքը տեսայ եւ փորձում էի խելամուտ լինել, ահա իմ առջեւ կանգնեց մի բան մարդու տեսքով»։
   
   Դանիելի պահապան հրեշտակը, որը անբաժան կերպով Մարգարեի հետ էր, Դանիելին այս տեսիլքը բացատրելու համար դիմում է մեկ այլ Հրեշտակի, որը միշտ ներկա է բոլոր մխիթարիչ տեսիլքներում, որ հայտնվել են  Դանիելին և մյուս սրբերին։
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Եւ երբ ես՝ Դանիէլս, տեսիլքը տեսայ եւ փորձում էի խելամուտ լինել, ահա իմ առջեւ կանգնեց մի բան մարդու տեսքով»։
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

15-16․ «Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Դանիելս, այդ տեսիլքը տեսա ու փնտրում էի դրա նշանակությունը, և ահա մարդու տեսքով մեկը կանգնեց իմ առաջ»։ [15] «Եվ ես Ուլայի միջից լսեցի մարդկային մի ձայն, որը կանչեց ու ասաց. «Ո՛վ Գաբրիել, բացատրի՛ր նրան այդ տեսիլքը»»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարդանման էակի հանկարծակի և արագ հայտնվելը վկայում էր նրա ոչ երկրային ծագման և երկնային էության մասին: Այդ նույն բանում մարգարեին համոզեց նաև հայտնվածի Գաբրիել՝ «Աստծո մարդ», անունը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Եւ երբ ես՝ Դանիէլս, տեսիլքը տեսայ եւ փորձում էի խելամուտ լինել, ահա իմ առջեւ կանգնեց մի բան մարդու տեսքով,
(Արարատ թարգ․ 8։15) Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա մարդու տեսքով մեկը կանգնած էր առաջս։
(Գրաբար) Եւ եղև իբրև տեսի ե՛ս Դանիէլ զտեսիլն, և խնդրէի խելամո՛ւտ լինել, և ահա առաջի իմ եկաց իբրև զտեսիլ մարդոյ։