Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանց թագաւորութիւնից յետոյ, երբ իրենց լրումին հասնեն նրանց մեղքերը, ժպիրհ երեսով մի թագաւոր պիտի բարձրանայ: Այս առեղծուածը խորհրդաւոր է,
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Նրանց թագավորության վերջում, երբ ուրացողները լրացնեն իրենց անօրինությունների չափը, վեր կբարձրանա մի լկտի և խորամանկության մեջ հմուտ թագավոր»։ (Սինոդական թարգ․) [23]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):19
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նրանց թագաւորութիւնից յետոյ, երբ իրենց լրումին հասնեն նրանց մեղքերը, ժպիրհ երեսով մի թագաւոր պիտի բարձրանայ: Այս առեղծուածը խորհրդաւոր է,
(Արարատ թարգ․ 8։23) Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտները ամբարշտության չափը լրացնեն, մի պնդերես և խորամանկ թագավոր վեր կկենա։ պարսիկների թագավորներն են։
(Գրաբար) Եւ յետ թագաւորութեան նոցա և’ի կատարել մեղաց նոցա. յարիցէ՛ թագաւոր՝ ժպի՛րհ երեսօք. յառակս՝ խորհրդական.
Պատմամշակութային մեկնություն
Ամբարտավան թագավորը: 23–25 համարներում նկարագրվածը վերաբերում է Անտիոքոս IV Եպիփանեսին, որն իշխել է մ.թ.ա. 175–164 թվականներին: Այս մարդու չքնաղ միտքը զուգորդվում էր խորամանկության, կեղծավորության, խարդավանքի և դավաճանության հանդեպ հակումների հետ: Նրա գործունեության համառոտ նկարագրությունն ընթերցի՛ր 11․21–39 համարների մեկնաբանություններում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: