Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):27

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող,

   

   Նայի՛ր մարգարեի խոհեմությանը: Նա անմիջապես չասաց՝ «Ես կարող եմ հայտնել քեզ», այլ նախ խոսեց այն մասին, ինչը թագավորն առաջին հերթին պետք է իմանար: «Գաղտնիքները,– ասում է նա,– որոնց մասին հարցնում է թագավորը, նրան չեն կարող բացահայտել «ո՛չ իմաստունները, ո՛չ մոգերը, ո՛չ հմայողները և ո՛չ էլ բախտագուշակները»:
   

Ա. Լոպուխին

27-30․ «Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին թագավորը հարցնում է, ո՛չ իմաստունները, ո՛չ հմայողները, ո՛չ մոգերը և ո՛չ էլ գուշակները չեն կարող բացահայտել թագավորին»»։ [27] «Բայց երկնքում կա մի Աստված, որը բացահայտում է գաղտնիքները, և Նա է Նաբուգոդոնոսոր թագավորին հայտնել, թե ինչ պիտի լինի հետագա օրերում։ Այսպիսին էին քո երազը և քո գլխի տեսիլքը՝ անկողնուդ մեջ»: «Դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե ինչ պիտի լինի դրանից հետո, և գաղտնիքներ Հայտնողը քեզ ցույց տվեց, թե ինչ պիտի լինի»։ «Իսկ ինձ այս գաղտնիքը բացահայտվեց ոչ թե ոչ թե այն պատճառով, որ ես ավելի իմաստուն էի, քան բոլոր կենդանի էակները, այլ որպեսզի բացատրությունը հայտնի դառնա թագավորին, և որպեսզի դու իմանաս քո սրտի խորհուրդները»։ (Սինոդական թարգ․)
   
   Թագավորի կասկածն օրինական էր, եթե նկատի ունենանք սովորական մարդկային իմաստությունը: Այն անզոր է գաղտնիքը լուծելու հարցում: Վերջինս հայտնի է միայն Աստծուն: Նա է Նաբուգոդոնոսորին երազ ուղարկել, ուստի միայն Նա կարող է բացատրել այն: Այս դեպքում Տերը Դանիելին ընտրեց որպես իր գործիք: Վերջինս, վերից ստացած լուսավորման շնորհիվ, ի վիճակի եղավ պատմելու և բացատրելու երազը: Հետևաբար, թագավորը կարող է վստահ լինել, որ իր երազի բովանդակությունը կհայտնվի և կբացատրվի:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Դանիէլը պատասխանեց թագաւորին եւ ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող,
(Արարատ թարգ․ 2։27) Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։
(Գրաբար) Պատասխանի՛ ետ Դանիէլ առաջի թագաւորին՝ և ասէ. Զխորհուրդդ զայդ զոր արքայ հարցանէ, ո՛չ է իմաստնոց՝ և մոգուց՝ և գիտաց՝ և ըղձից՝ պատմել առաջի արքայի.