Երեմիայի մարգարեության մեկնություն 13:18

Ա. Լոպուխին

«Ասա՛ թագավորին և թագուհուն. «Հանդարտվե՛ք, ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։ (Սինոդակ. թարգմ.) [18]
   
    «Թագուհին» թագաժառանգի մոր պաշտոնական անվանումն է (Ա Թագ. 15:13, Դ Թագ. 10:13), ով արքայական պալատում թագավորից հետո երկրորդ տեղն էր զբաղեցնում  (Գ Թագ. 2:19), քանզի այդ ժամանակաշրջանում բազմակնությունը ընդունելի էր: Ամենայն հավանականությամբ, մարգարեն այստեղ նկատի ունի Հեքոնիա թագավորի մորը, որը կիսում է իր որդու տխուր ճակատագիրը (Եր. 22:26, 29:2): Մնացորդաց գրքի համաձայն՝  գահ բարձրանալիս Հեքոնիան ընդամենը 18 տարեկան էր, իսկ  (Բ Մնաց․ 36:9) ըստ եբրայերեն տեքստի՝ ընդամենը 8 տարեկան, ուստի նրա կառավարման ընթացքում մոր մասնակցությունն անհրաժեշտ էր:

---------------------------------------

[18] (Էջմիածին թարգմ.) Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. «Խոնարհուէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից:

(Արարատ թարգմ.) Թագավորին և մայր-թագուհուն ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։

(Գրաբար) Ասացէք ցթագաւորն եւ ցբռնաւորսն, թէ կորացարուք եւ նստարուք. զի անկաւ ի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց։