Երեմիայի մարգարեության մեկնություն 14:4

Ա. Լոպուխին

«Քանի որ հողը ճաքճքել էր երկրի վրա անձրև չլինելու պատճառով, ուստի երկրագործները նույնպես ամոթահար են և ծածկում են իրենց գլուխները»։ (Սինոդական թարգմ.) [4]
   
   Դուհմայի ընթերցման համաձայն՝  համարի սկիզբը պետք է թարգմանել հետևյալ կերպ. «Եվ հողագործները շփոթահար եղան, քանի որ  երկրի վրա անձրև չկար»:

---------------------------------------

[4] (Էջմիածին թարգմ.) Երկրագործութիւնը դադարեց, որովհետեւ հողն առանց անձրեւի մնաց. մշակներն ամօթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները:

(Արարատ թարգմ.) Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։

(Գրաբար) եւ գործ երկրին պակասեաց, զի ոչ եղեւ անձրեւ ի վերայ երկրի։ յամաւթ եղեն մշակք, ծածկեցին զգլուխս իւրեանց։