Ա․ Լոպուխին
«Եվ չնստեցի ծիծաղողների հավաքում և չզվարճացա. ինձ վրա տարածված Քո ձեռքի տակ ես նստեցի միայնակ, որովհետև Դու ինձ լցրել էիր ցասումով»։ (Սինոդական թարգմ.) [16]
Այս համարի մասին ընթերցի՛ր նաև Երեմիա 1:9 համարի մեկնաբանությունը: Այստեղ, սակայն, ավելի բնական է Յոթանասնիցի թարգմանությունը, որտեղ «Քո խոսքերը գտնելով» արտահայտությունը առնչակցվում է նախորդ համարին: Ավելի լավ է 15−րդ համարի վերջը և 16−րդ համարի սկիզբը հետևյալ կերպ թարգմանել. «Ես նախատինք եմ կրում քո խոսքերը մերժողներից: Վերջացրո՛ւ նրանց հետ ... Եվ թո՛ղ լինի...» և այլն:
---------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Մեռցրո՛ւ նրանց, եւ քո խօսքն ինձ՝ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կը լինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրուած, ո՛վ Ամենակալ Տէր Աստուած:
(Արարատ թարգմ.) Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։
(Գրաբար) յարհամարհողաց բանից քոց։ վախճանեա զնոսա, եւ եղիցի բան քո ինձ յուրախութիւն եւ ի ցնծութիւն սրտի իմոյ. զի կոչեցեալ է անուն քո ի վերայ իմ, Տէր Աստուած ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: