Ա․ Լոպուխին
19-21. ««Եվ քեզ այս ժողովրդի համար պղնձե ամուր պարիսպ եմ դարձնելու. նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև Ես քեզ հետ եմ, որպեսզի փրկեմ և ազատեմ քեզ, - ասում է Տերը»։ [19] «Եվ քեզ պիտի փրկեմ չարերի ձեռքից և պիտի ազատեմ ճնշողների ձեռքից»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիա 15:19−21 համարներում Աստված որևէ ափսոսանք չի հայտնում այն բանի համար, որ մինչև այժմ փորձել է Երեմիային, և կարծես մոռանում է նրա արժանիքների մասին: Դրանով Երեմիային հասկացնում է, որ իր՝ չափից ավելի դժգոհություններով նա նվաստացնում է Աստծուն ծառայելու իր արժանավորությունը: Ո՛չ, այն շուրթերը, որոնք Տերն Իր կամքի հռչակման գործիք է դարձրել, չպետք է որևէ անարժան բան խոսեն: Ով չի գոհանում Եհովայի պատգամաբերի իր դիրքից ու իր համար ինչ−որ անձնական բան է ուզում, նա արժանի չէ Աստծո ծառա լինելուն: «Արժեքավորը ոչնչությունից տարբերես» արտահայտությունն ավելի ճիշտ է ձևակերպել «Եթե դու միայն ազնիվը և ոչ թե ոչնչությունը բերես» տարբերակով: Երեմիայի մեջ և՛լավ, և՛ վատ ձգտումներ կան: Նա պետք է իր մեջ զարգացնի միայն առաջինը և ազատվի մարդկանց հատուկ սովորական ու մարմնավոր ձգտումներից:
Հատուկ նկատառումներ: 14−րդ և 15−րդ գլուխները մի ամբողջություն են: Ե՞րբ են ասվել այստեղ գտնվող խոսքերը: Դատելով այն դիրքից, որում այդ ժամանակ մարգարեն էր, այս խոսքը կարելի է տեղադրել Հովակիմի թագավորության երկրորդ կեսում: Այդ ժամանակ մարգարեն, իսկապես, շատ էր տառապում ընդհանուր ատելությունից, որ Երուսաղեմի և տաճարի գալիք ոչնչացման մասին իր մարգարեություններով Երուսաղեմի բնակիչների մեջ հարուցել էր իր հանդեպ:
---------------------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կը պատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կ՚ապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կը լինես ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց,
(Արարատ թարգմ.) Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Եթէ դարձցիս այսրէն՝ պատսպարեցից զքեզ, եւ առաջի երեսաց իմոց կացցես։ եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերան իմ եղիցես։ եւ եթէ դարձցին նոքա առ քեզ, եւ ոչ եւս դու դարձցիս առ նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: