Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար:
Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։
«Քեզ մոտ են գալու հեթանոսները», որովհետև չնայած նրանք դարձել են ինքնակամ և ըմբոստ, անխելք և անմտությամբ լցված, բայց Քրիստոսի շնորհիվ փրկվում և փառավորվում են: Նրանց սկիզբը հաղթական պարգևների հասած նահատակներն էին, որոնց փառքի շքեղությունը փայլում է ամբողջ երկնակամարի տակ:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար:
Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։
Յուրաքանչյուր մարդկային ուժ, առանց Աստծո զորության, որը Քրիստոսն է, համարվում է թույլ և աննշան, հետևաբար մարդը պետք է դիմի Տիրոջը և ասի. «Տե՛ր, սերնդից սերունդ մեր ապավենը եղար» (Սաղմ. 89։1), իսկ մեկ այլ տեղում. «Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ» (Սաղմ. 90։1)։ Իսկ վշտի կամ չարության օր ասելով՝ պետք է հասկանալ այն օրը, որի մասին խոսում է նաև առաքյալը. «Որպեսզի մեզ փրկի ներկայի այս չար աշխարհից» (Գաղատ. 1։4), և «ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են» (Եփես. 5։16)։
Ա. Լոպուխին
«Տե՛ր, իմ զորությունն ու իմ ամրոցը և իմ ապաստանը նեղության օրը. ժողովուրդները Քեզ մոտ պիտի գան երկրի ծայրերից և պիտի ասեն. «Միայն ստություն ժառանգեցին մեր հայրերը, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»»։ (Սինոդակ. թարգմ.) [19]

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: