Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։
Խոսքը ուղղված է նրանց, ովքեր գաղտնի կերպով անարդարություն են գործում և ցանկանում են (այն) թաքցնել։ Խոսում է նրանց մտադրությունների մասին, քանի որ Աստված տեսնում է նաև թաքցվածները: Ոչինչ այնքան անորոշ չէ, որքան մարդու սիրտը: Հետևաբար, մեկ ուրիշն ասում է. «Մարդու սիրտը խոր և խորհրդավոր է, և ով կարող է ճանաչել նրան»: Գուցե թաքցնելու մասին եք մտածում,– ասում է,– իզո՛ւր, Ես գիտեմ այն ամենը, ինչ դուք անում եք»:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Մարդկային սիրտն ամենից ավելի խաբեբա է և ծայրահեղ փչացած. այն ո՞վ է ճանաչում»։(Սինոդական թարգ․)[9]
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Սիրտը խոր է, քան ամէն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան:
(Արարատ թարգ․) Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։
(Գրաբար) Խորին է սիրտ քան զամենայն, եւ մարդ է՝ եւ ո՞վ ծանիցէ զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: