Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։
Նա հարստությամբ չի փառաբանվում և, դատարկ փառքից հրաժարվելով, իր հոնքը շատ չի բարձրացնում: Քանի որ այս ամենը ավելին չէ, քան ոչինչը: Որպես փրկության հուսալի գրավական ծառայում է ամենակարող Աստծուն ապավինելը. այլ բանի վրա հույս դնելը ապարդյուն և անօգուտ է:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Որովհետև նա նման կլինի մի ծառի, որը տնկված է ջրերի մոտ և իր արմատները տարածել է գետի մոտով. այն (ծառը) չգիտի, թե երբ է գալու շոգը. նրա տերևը կանաչ է, և երաշտի ժամանակ նա չի վախենում ու չի դադարում պտուղ տալուց»։(Սինոդական թարգ․)[8]
--------------------------------
[8] (Էջմիածին թարգ․) Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց::
(Արարատ թարգ․) Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։
(Գրաբար) եւ եղիցի իբրեւ զծառ զուարճացեալ ի գնացս ջուրց. եւ ընդ գնացս ջուրց ձգտեցուսցէ զարմատս իւր. եւ մի երկիցէ յորժամ հասանիցէ տաւթ։ եւ եղիցի ստեղն նորա անտառացեալ շուրջ զնովաւ. յամէ երաշտութեան մի երկիցէ, եւ մի կասեսցէ ի տալոյ զպտուղ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: