Ա. Լոպուխին
«Եվ դո՛ւրս եկ Ենովմի որդիների ձորը, որը Հարսիթի դարպասի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որոնք կասեմ քեզ»։ (Սինոդակ. թարգմ.)[2]
«Քարսիդի դարպաս» բառացի թարգմանությամբ նշանակում է «խեցու դարպաս»։ Սա Երուսաղեմի հարավային դարպասներից մեկի անունն է, որը այդպես էր կոչվում այստեղ եղած խեցեղենի զանգվածի պատճառով: Այդ դարպասներով գնում էին դեպի Ենոմի որդիների ձորը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) բարձրացի՛ր նրանց որդիների գերեզմանոցը, որը գտնւում է Քարսիդի դռների մուտքի առաջ, եւ յայտնի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խօսեմ քեզ հետ:
(Արարատ թարգմ.) դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։
(Գրաբար) եւ ելցես ի գերեզմանս որդւոցն նոցա՝ որ է առաջի մտից դրանն Քարսիդեայ, եւ ընթերցցես անդ զամենայն զբանս զոր խաւսեցայց ընդ քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: