Երեմիայի մարգարեության մեկնություն 20:10

Ա. Լոպուխին

«Որովհետև ես լսեցի շատերի խոսակցությունները. սպառնալիքներ են շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, - ասում էին նրանք, - և մենք էլ հայտարարում ենք»։ Բոլոր նրանք, ովքեր ապրում էին ինձ հետ խաղաղությամբ, հետևում են ինձ, թե արդյոք ես չե՞մ սայթաքում. «Գուցե, - ասում են, - նա բռնվի, և մենք կհաղթենք նրան ու վրեժխնդիր կլինենք նրանից»»։ (Սինոդակ. թարգմ.) [10]

---------------------------------------

[10] (Էջմիածին թարգմ.)  Լսեցի շատերի պարսաւանքը, որոնք հաւաքուել խռնուել էին իմ շուրջը, թէ՝ «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն էք, եկէք յարձակուենք դրա վրայ, մի հնարք հնարենք դրա դէմ, գուցէ խաբուի, եւ մենք յաղթենք ու մեր վրէժը լուծենք դրանից»:
(Արարատ թարգմ.) Որովհետև ես շատերի զրպարտանքը լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։
(Գրաբար) Զի լուայ զպարսաւանս բազմաց շուրջ զինեւ միահամուռն ժողովելոց. թէ արիք եւ յարիցուք ի վերայ նորա ամենայն արք բարեկամք դորա. հնարեցարուք նմա հնարս, թերեւս խաբեսցի՝ եւ յաղթեսցուք նմա. եւ խնդրեսցուք զվրէժ մեր ի նմանէ։