Երեմիայի մարգարեության մեկնություն 22:23

Սուրբ Եփրեմ Ասորի

Ո՛վ դու, որ Լիբանանում ես բնակւում եւ ամրացել ես մայրիների մէջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցաւերն ու երկունքը, ինչպէս ծննդկան կնոջը:
    
    Մարգարեն դատապարտում է այն շքեղությունն ու ամբարտավանությունը, որին այդ ժամանակ տրվել էին հրեաները, և, հետևաբար, նրանց Լիբանանի բարձր մայրիներին է նմանեցնում: Իսկ հիվանդության և ծննդկան կնոջ հառաչանքի պատկերներով նրանց համար նվաստացում և վիշտ է կանխագուշակում, որ նրանց պատահելու է գաղթի ժամանակ:
    

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Լիբանանում բնակվո'ղ, որ բույն ես դրել մայրիների վրա. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա գան ցավերը, որոնք նման են լինելու ծննդաբերող կնոջ ցավերի»։ (Սինոդական թարգմ.) [23]
    
    Մայրու փայտով պատված պալատներ կառուցելով՝ թագավորն ու նրան շրջապատողները իրենց այնքան ապահով էին համարում, որքան Լիբանանի բարձր լեռներում ապրողները: «Ապրել» բայն այստեղ պետք է դրվի  ոչ թե արական, այլ իգական սեռով: Կրկին խոսքը Սիոնի դստեր մասին է:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

-----------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Ո՛վ դու, որ Լիբանանում ես բնակւում եւ ամրացել ես մայրիների մէջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցաւերն ու երկունքը, ինչպէս ծննդկան կնոջը:
(Արարատ թարգմ.) Ո՛վ Լիբանանի բնակիչ, եղևնիների մեջ բույնը դրած. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա կգան ծննդյան ցավերը, ինչպես մի ծննդկանի։
(Գրաբար) բնակեալդ ի Լիբանան՝ ամրացեալդ ի մէջ մայրից, հեծեծեսցես ի հասանել քեզ ցաւոց եւ երկանց իբրեւ ծննդականի։