Սուրբ Եփրեմ Ասորի
Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ:
Մարգարեն խոսում է կա՛մ թագավորի տան, կա՛մ նրա պալատի, կա՛մ էլ այն քաղաքի մասին, որտեղ վերջինս թագավորում է, քանզի Տերը պատրաստվում է դրանցից մեկն ավերակ դարձնել։ Նա Երուսաղեմը Գաղաադ օտար անունով է անվանում, որպեսզի ցույց տա, որ նրա բնակիչները Աստծո համար օտար են դարձել: Իսկ ընտրյալ մայրիներ անվանում է Հուդայի իշխաններին և քահանաներին:
Ա. Լոպուխին
«Եվ քո դեմ կպատրաստեմ կործանողների՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո լավագույն մայրիները և կգցեն կրակի մեջ»։ (Էջմիածին թարգմ.) [7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:1
---------------------------------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ:
(Արարատ թարգմ.) Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն։
(Գրաբար) Եւ հանից ի վերայ քո սատակիչս՝ զայր եւ զտապար իւր, եւ կոտորեսցեն զընտիր ընտիր մայրից քոց, եւ արկցեն ի հուր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: