Երեմիայի մարգարեության մեկնություն 23:23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ես մերձաւոր Աստուած եմ եւ ոչ թէ հեռաւոր Աստուած, - ասում է Տէրը:
    
    Այսինքն՝ ժողովրդին հաճելի բաներ ասելով՝ դուք մտածեցիք, որ կարող եք խաբել և անգետներին համոզել, որ Իմ կողմից եք առաքված: Ինչո՞ւ չեք մտածում Իմ արժանապատվության մասին, քանի որ ես,  ի տարբերություն մարդկանց, որ չգիտեն, թե ինչ եք անում, բոլորի հետ եմ, տեսնում եմ ձեր ցանկությունները, չնայած հեռու եմ ձեզնից: Արդյո՞ք ձեր մեջ կա մեկը, ով ինչ–որ բան է մոգոնում, և դա ինձ համար անհայտ է մնում: Հենց սա է նշանակում «Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի» նախադասությունը: Երբ ինչ–որ մեկը ցանկանում է իր հոգու խորքում ինչ–որ բան թաքցնել, արդյո՞ք դա անհայտ է   մնում Ինձ:
    Գիտեմ, թե ինչն է նրանց մղել չար արարքներ գործելու: Իսկ ինչպե՞ս գիտեմ։ Ես ներկա եմ, ամենուր եմ ներկա: Եթե ​​նա ամենուր չեղող մարգարեների միջոցով հաճախ թույլ է տալիս իմանալ ամենուր տեղի ունեցածները, ապա Ինքն առավել ևս ամեն ինչ գիտի: Բայց Նա սա չի ասում, այլ ասում է՝ «Ես մերձավոր Աստված եմ», այսինքն՝ Ես ամենուր եմ:  Սա էլ Նրա՝ ամեն ինչ իմանալու անհերքելի ապացույցն է:
    Ինչպես լույսն է ամենուր, այնպես էլ Աստված:
    

Ա. Լոպուխին

23–24. «Մի՞թե Ես Աստված եմ միայն մոտիկից, - ասում է Տերը, - իսկ հեռվից էլ Աստված չե՞մ»։[23] ««Մարդ կարո՞ղ է թաքնվել ծածուկ տեղում, որտեղ Ես նրան չեմ տեսնի, - ասում է Տերը: Չէ՞ որ Ես եմ լցնում երկինքն ու երկիրը, - ասում է Տերը»։ (Սինոդականթարգմ.)
    
    Այժմ Աստված հեռու է անառակ հրեաներից, բայց, այնուամենայնիվ, նա հեռվից էլ է հստակ տեսնում այն ամենը, ինչ կատարվում է Երուսաղեմում: Նա լսում է, թե այնտեղ ինչ են ասում մարգարեները:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:19

-----------------------------------------

[23](Էջմիածին թարգմ.) Ես մերձաւոր Աստուած եմ եւ ոչ թէ հեռաւոր Աստուած, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) «Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։
(Գրաբար) Աստուած մերձաւոր եմ ես՝ ասէ Տէր, եւ ոչԱստուած հեռաւոր։