Երեմիայի մարգարեության մեկնություն 23:29

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում:
    
    Կրակ անվանում է ավետարանական և փրկչական քարոզչությունը կամ Սուրբ Հոգու ստացումը։ Սուրբ Հոգին նմանեցվում է կրակի: Հետևաբար, իմաստուն Հովհաննես Մկրտիչը ամենքիս Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ասում է. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11)։ Հետևաբար Քրիստոսը ճիշտն ասաց. «Երկրի վրա կրակ գցելու եկա և ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի» (Ղուկ. 12:49)։
    

Նեղոս Սինայեցի

Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում:
    
    Ինչո՞ւ են Երեմիայի մոտ հոգևոր խոսքերը կոչվում «մուրճ, որը քար է կտրում» (Երեմ. 23:29): Որովհետև, քարե սրտի վրա ընկնելով, Աստծո խոսքը առանձնացնում է դրա ներսում միացած վատը, որպեսզի մարդը կարողանա ճշգրիտ տարբերակել և առանձնացնել լավը վատից և ժամանակին ընտրել լավը՝ մերժելով դատապարտելին:
    

Ա. Լոպուխին

«Մի՞թե Իմ խոսքը նման չէ կրակի, - ասում է Տերը, - և մի՞թե նման չէ մուրճի, որը փշրում է ապառաժը»։ (Սինոդական թարգմ.) [29]
    
    Ներկայումս Աստծո իրական խոսքը բարկությամբ պետք է հնչի և հայտարարի Երուսաղեմի կործանման մասին:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:25

-----------------------------------------

[29](Էջմիածին թարգմ.) Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում:
(Արարատ թարգմ.) - Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։
(Գրաբար) ո՞չ ապաքէն բանք իմիբրեւ զհուր են՝ ասէ Տէր, եւ իբրեւ զմուրճ որ հատանէ զվէմ։