Երեմիայի մարգարեության մեկնություն 23:5

Ա. Լոպուխին

«Ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ Դավթի համար կբարձրացնեմ արդարության Շառավիղ, ու կթագավորի Թագավորը և կվարվի իմաստությամբ ու դատաստան ու արդարություն կգործի երկրում»։ (Սինոդական թարգմ.) [5]
   
    «Արդար շառավիղ»։ Մեսիայի այս անունն արդեն հիշատակվում է Եսայի մարգարեի մոտ (4:2, 11:1)։ Իսկ Զաքարիա մարգարեի մոտ այն արդեն ​​վերցվում է որպես հրեաների մեջ բավականին ընդունված Մեսիային մատնանշող անուն (3:8, 6:12–13): Ինչպե՞ս է այս հովիվը կանգնում 4–րդ համարում նշված մյուս լավ հովիվների շարքում: Դա լինում է Եր. 22:22 և 17:20 համարների հիման վրա։ Եր. 21:12–րդ համարում կարելի է տեսնել ապագա արդար Հովվի կողմից որպես Իրեն օգնական նշանակված ժողովրդի բազում հովիվներին: Այս Արդարը «Շառավիղ» է կոչվում, քանի որ արդարությունը իշխողի–հովվի առաջին առաքինությունն է, և Դավթի շառավիղը լիովին տիրապետելու է դրան:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:1

-----------------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) «Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու ես Դաւթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառաւիղի, որ թագաւորելու է որպէս արքայ. նա խելամիտ է լինելու, իրաւունք ու արդարութիւն է պաշտպանելու երկրի վրայ:
(Արարատ թարգմ.) «Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։
(Գրաբար) Ահա աւուրք գան՝ ասէ Տէր. եւ յարուցից Դաւթի ծագումն արդարութեան. եւ թագաւորեսցէ թագաւոր,եւ ի միտ առցէ. եւ արասցէ իրաւունս եւ արդարութիւն ի վերայ երկրի։