Երեմիայի մարգարեության մեկնություն 23:9

Սուրբ Եփրեմ Ասորի

Մարգարէների համար սիրտս մէջս կտոր-կտոր եղաւ, ցնցուեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղուած մարդ, մի մարդ, որ գլուխը կորցրել է գինուց՝ Աստծու եւ նրա մեծավայելուչ փառքի պատճառով,
    
    «Մարգարեների համար սիրտս մեջս կտոր–կտոր եղավ»։ Սա գլխի երկրորդ մասն է, որում մարգարեն դատապարտում է քահանաների և կեղծ մարգարեների մեղքերը և ցույց է տալիս, թե նրանց համար ինչ ծանր դատավճիռ է սահմանվում:
    

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Մարգարէների համար սիրտս մէջս կտոր-կտոր եղաւ, ցնցուեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղուած մարդ, մի մարդ, որ գլուխը կորցրել է գինուց՝ Աստծու եւ նրա մեծավայելուչ փառքի պատճառով,
    
    Նա ասում է, որ ինքը, տեսնելով Աստծո փառքը, ամաչեց, իսկ նրանք նույնիսկ պատժից չեն վախենում:
    

Ա. Լոպուխին

9–20.«Մարգարեների մասին: Սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են. ես ինչպես մի հարբած, ինչպես մի մարդ, ում հաղթել է գինին` հանուն Տիրոջ և հանուն Նրա սուրբ խոսքերի»։ [9] «Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, որովհետև երկիրը լաց է լինում անեծքի պատճառով. ցամաքել են անապատի արոտները, և նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունն արդար չէ»։ ««Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան կեղծավորներ են. անգամ Իմ տանը Ես գտա նրանց չարությունը, - ասում է Տերը»։ ««Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար պիտի լինի խավարի մեջ սայթաքուն տեղերի պես. նրանց պիտի հրեն, և նրանք պիտի վայր ընկնեն այնտեղ, որովհետև Ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց այցելության տարում, - ասում է Տերը»։ «Եվ Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. նրանք մարգարեացան Բահաղի անունով և մոլորեցրին Իմ ժողովրդին` Իսրայելին»։ «Բայց Երուսաղեմի մարգարեների մեջ մի սարսափելի բան եմ տեսնում. նրանք շնանում են և ընթանում են ստությամբ, զորացնում են չարագործների ձեռքերը, որպեսզի ոչ ոք հետ չդառնա իր չարությունից. նրանք բոլորն Ինձ համար Սոդոմի պես են, և նրա բնակիչները՝ Գոմորի պես»։ «Սրա համար Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահա, Ես նրանց պիտի կերակրեմ օշինդրով և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից չարությունը տարածվեց ամբողջ երկրի մեջ»»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք խաբում են ձեզ, պատմում են իրենց սրտի երազանքները, այլ ոչ թե Տիրոջ բերանից ելնող խոսքերը»»։ «Նրանք անընդհատ ասում են Ինձ անարգողներին. «Տերն ասաց. «Խաղաղություն է լինելու ձեզ համար»: Եվ յուրաքանչյուրին, ով ընթանում է իր սրտի համառությամբ, ասում են. «Ձեզ վրա չարիք չի գալու»»։ «Որովհետև ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել Նրա խոսքը: Ո՞վ է ուշադրություն դարձրել Նրա խոսքին ու լսել այն»։ «Ահա, Տիրոջ մրրիկը գալիս է զայրույթով, սաստիկ փոթորիկը, և ընկնելու է ամբարիշտների գլխին»։ «Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև Նա չկատարի և մինչև չիրագործի Իր սրտի նպատակները. գալիք օրերին դուք դա պարզ կհասկանաք»։ (Սինոդականթարգմ.)
    
    Սուտ մարգարեները Երուսաղեմում
    Անցնելով մարգարեներին, որոնք ևս կարող էին ժողովրդի հովիվներ կոչվել, Երեմիան դատապարտում է նրանց, որ քահանաների հետ միասին  իրենց ժողովրդին դեպի կործանում էին տանում: Նրանք հատկապես մեղավոր էին այն բանում, որ փակում էին մարդկանց աչքերը և թույլ չէին տալիս տեսնելու սպառնացող վտանգը: Սակայն  նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչպիսին է հրեա ժողովրդի վերաբերյալ Եհովայի կայացրած որոշումը: Հետևաբար, այս մարգարեներին լսելը իմաստ չուներ:

-----------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Մարգարէների համար սիրտս մէջս կտոր-կտոր եղաւ, ցնցուեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղուած մարդ, մի մարդ, որ գլուխը կորցրել է գինուց՝ Աստծու եւ նրա մեծավայելուչ փառքի պատճառով,
(Արարատ թարգմ.) Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։
(Գրաբար) Ի վերայ մարգարէից բեկաւ սիրտ իմ յիս. շարժեցան ամենայն ոսկերքիմ. եւ եղէ իբրեւ զայր մի աղճատեալ, եւ իբրեւ զայր մի չարալլուկ ի գինւոյ, յերեսաց Տեառն՝ եւ յերեսացմեծ վայելչութեան փառաց նորա։