Երեմիայի մարգարեության մեկնություն 28:17

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ Անանիա մարգարէն նոյն այդ տարուայ մէջ, եօթներորդ ամսին, մեռաւ:
   
    Երբ դա տեղի է ունենում, Աստծո հրամանով Երեմիան գրում է գերության մեջ գտնվողներին, որպեսզի նրանք չխաբվեն իրենց համար վերադարձ կանխատեսողների կողմից, այլ իմանան, որ իրենց երկրում մնացածներն էլ են գաղթեցվելու Բաբելոն:
   

Ա. Լոպուխին

«Եվ Անանիա մարգարեն մեռավ այդ նույն տարում` յոթերորդ ամսին»։ (Սինոդական թարգմ.) [17]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:12

-----------------------------------------

[17](Էջմիածին թարգմ.) Եւ Անանիա մարգարէն նոյն այդ տարուայ մէջ, եօթներորդ ամսին, մեռաւ:
(Արարատ թարգմ.) Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։
(Գրաբար) Եւ մեռաւ Անանիա մարգարէ յամին յայնմիկ, յամսեանն եւթներորդի։