Երեմիայի մարգարեության մեկնություն 30:19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան:
    
    Իսկ նրանք, ովքեր պետք է ոչնչացվեին,  ոչ միայն չուրախացրեց նրանց, այլ նաև ավելի տխրեցրեց: Պատկերացրե՛ք մի ծեր մարդու, ով լսում է, որ յոթանասուն տարի անց լավ կլինի։ Դրա համար էլ կանգ է առնում սրա վրա, որպեսզի էլ ավելի հուզի  նրանց և հույսով ծերացողներին կենդանացնի ու նրանց ավելի խելամիտ դարձնի:
    

Ա. Լոպուխին

«Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. և Ես պիտի բազմացնեմ նրանց, ու չպիտի նվազեն, և պիտի փառավորեմ նրանց, և չպիտի նվաստացվեն»։ (Սինոդական թարգմ.) [19]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------------

[19](Էջմիածին թարգմ.) Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան:
(Արարատ թարգմ.) Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։
(Գրաբար) եւ ելցեն ի դոցանէ երգիչք եւ ձայն խաղալկաց, եւ բազմացուցից զդոսա՝ եւ մի նուազեսցին. տարածեցից զդոսա՝ եւ մի նուազեսցին։