Երեմիայի մարգարեության մեկնություն 30:8

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու,
    
    «Խորտակելու եմ լուծը». այնուամենայնիվ, նրանք ազատվելու են անխուսափելի դժվարություններից:
    «Եվ չեն ծառայելու». ինչպե՞ս են ծառայում Աստծուն: Ինչպես առաջին պտուղներն են բերվում, ճիշտ այդպես էլ լինում է մեզ մոտ: Երբ մենք Աստծո համար չենք աշխատում, Նրան ոչ թե մարմնի պտուղ ենք բերում, այլ կուռքերի նման հոգու կրքեր ենք մատուցում. այդ պատճառով էլ ուրիշ պատիժ է մնում:
    

Ա. Լոպուխին

«Եվ այդ օրը լինելու է այսպես, - ասում է Զորությունների Տերը. - Ես կկոտրեմ նրա լուծը, որը քո պարանոցին է, և կարձակեմ քո կապերը. ու նրանք այլևս չեն ծառայի օտարներին»։ (Սինոդական թարգմ.) [8]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու,

(Արարատ թարգմ.) «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։

(Գրաբար) Եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր զաւրութեանց, խորտակեցից զլուծն ի պարանոցէ նոցա, եւ զկապանս նոցա խզեցից. եւ ոչ եւս կայցեն նոքա ի հարկի աւտարաց.