Երեմիայի մարգարեության մեկնություն 31:8

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ:
   
    Այսինքն՝ Զատկի տոնի պարագայում ցուցաբերվող պատրաստակամության նմանողությամբ, այնպես կանեմ, որ բոլորը պատրաստակամորեն վերադառնան: Հետո խոսում է տոնի ու ժամանակի մասին: Տեսնում ես, որ Զատկի տոնի համար դուրս է եկել այն ժամանակ, որի ընթացքում կարող էին դուրս գալ Եգիպտոսից: Պատահական չէ, որ երկուսի մուտքի (εἰσόδου) ժամանակն էլ դա է եղել։ Դուք գիտե՞ք, թե ինչի պատկերով է դա եղել: Երկրորդ անգամ մտնում են այն ժամանակ, երբ «ծննդաբերում է»: Ուստի այդ ժամանակ հաշմանդամները ևս, ֆիզիկապես առողջանալով, հայրեր կդառնան:

    Երեմիան նշում է այն ժամանակը, երբ նրանք կվերադառնան Բաբելոնից: Դա Զատկի ժամանակն է: Նաև Եզրասի մոտ կարելի է տեսնել, որ նրանք վերադարձան բաղարջակերաց տոնին: Այսպիսով՝ հրեաները հստակ կերպով  մեղադրվում են մոլորության համար, քանի որ նրանք դեռ սպասում են այստեղ նկարագրված օրհնություններին, որոնք արդեն իրականացել են:
   

Ա. Լոպուխին

«Ահա, Ես նրանց պիտի բերեմ հյուսիսային երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից. կույրին ու կաղին, հղիին ու ծննդկանին` նրանց հետ միասին միասին, մի մեծ բազմություն պիտի վերադառնա այստեղ»։ (Սինոդական թարգմ.) [8]
   
    Հյուսիսում ապրում էր երկու թագավորություններից գերեվարված հրեաների մեծ մասը  (Երեմ. 3:18):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

----------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ:
(Արարատ թարգմ.) Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։
(Գրաբար) Ահաւասիկ ես ածից զնոսա յերկրէ հիւսւսոյ, եւ ժողովեցից զնոսա ի ծագաց երկրէ ի տաւնն Պասեք. եւ ծնցին որդիս ի բազմութիւն յոյժ ի միջի նոցա. կոյրն կաղն յղին եւ ծնեալն՝ միահամուռ ժողովուրդ մեծ. դարձցին այսր։