Երեմիայի մարգարեության մեկնություն 33:18

Ա. Լոպուխին

«Եվ ղևտացի քահանաներից Իմ առաջ բոլոր օրերում ողջակեզ և այրվող ընծաներ ու զոհաբերություններ մատուցող մարդ չպիտի պակասի»։ (Սինոդական թարգմ.) [18]
    
    Երեմիա մարգարեն, որպես հինկտակարանյան մտածողություն ունեցող մարդ, չի կարող Նոր Կտակարանի մասին խորհել առանց տարբեր տեսակի զոհաբերությունների հետ այն կապելու, որոնք նախկինի պես պետք է մատուցվեն Ղևիի հետնորդների կողմից:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14

-------------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»:
(Արարատ թարգմ.) Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։
(Գրաբար) եւ քահանայիցն ղեւտացւոց՝ մի պակասեսցէ այր յերեսաց իմոց՝ մատուցանել ողջակէզս, եւ զոհել զոհս, եւ արկանել խունկս զամենայն աւուրս։