Երեմիայի մարգարեության մեկնություն 32:3

Ա. Լոպուխին

3–5.  «Սեդեկիան` Հուդայի թագավորն էր նրան բանտարկել այնտեղ՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես մարգարեանում և ասում. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես այս քաղաքը պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն»»։ [3] եւ Յուդայի երկրի Սեդեկիա արքան չպիտի փրկուի քաղդէացիների ձեռքից, պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, դէմառդէմ պիտի խօսի նրա հետ, եւ իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը: Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն, - ասում է Տէրը. - ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու»»: (Սինոդական թարգմ.)
   
    Այստեղ համառոտ կերպով հաղորդվում է Սեդեկիայի մասին մարգարեի ասածը (ընթերցի՛ր նաև Երեմ. 21:4, 34:2, 37:17 համարները):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1

--------------------------
[3](Էջմիածին թարգմ.) «Ինչո՞ւ դու մարգարէութիւն ես անում եւ ասում, թէ այսպէս է ասում Տէրը՝ «Ահաւասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի յանձնեմ, նա պիտի վերցնի դա,
(Արարատ թարգմ.) որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։
(Գրաբար) յոր արգելն զնա Սեդեկիա՝ եւ ասէ. Ընդէ՞ր դու մարգարէանաս եւ ասես. Այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես տամ զքաղաքդ զայդ ի ձեռս թագաւորին բաբելացւոց՝ եւ առցէ զդա։