Երեմիայի մարգարեության մեկնություն 32:44

Ա. Լոպուխին

««Արտեր են գնելու արծաթով և գրելու են փաստաթղթում, ու կնքելու են դրանք և վկաներ են հրավիրելու Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում, և Հուդայի քաղաքներում ու լեռնային քաղաքներում, և ցածրադիր քաղաքներում ու հարավային քաղաքներում. որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից», - ասում է Տերը»։  (Սինոդական թարգմ.) [44]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:26

-----------------------------------------

[44](Էջմիածին թարգմ.) Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լերան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ստասցին ագարակս արծաթոյ։ եւ գրեսցեն մուրհակս. եւ կնքեսցես, եւ կացուսցես վկայս յերկրին Բենիամինի՝ եւ շուրջ զԵրուսաղէմաւ. եւ ի քաղաքս Յուդայ, եւ ի քաղաքս լերինն, եւ ի քաղաքս Սեփելայ, եւ ի քաղաքս Նագեբայ. զի դարձուցից զգերութիւնս նոցա՝ ասէ Տէր։