Սուրբ Հովհան Ոսկեբերան
Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան, ազատութեան կոչով, ուխտ կնքեց Երուսաղէմում եղած ամբողջ ժողովրդի հետ,
Գոյություն ուներ մի հին օրենք (Ելք 21:2), ըստ որի հրեաները ծառայում են վեց տարի: Ես ցանկանում եմ, որ հրեաները մարդասեր լինեն բոլորի նկատմամբ: Բայց քանի որ նրանք չեն ցանկանում, ուստի նրանց քաջալերում եմ, որ խնայեն ցեղակիցներին: Ի՞նչ է կատարվում։ Հավաքվելով՝ Սեդեկիայի ներկայությամբ նրանք բոլորը բոլորի հետ (քահանաների ազնվականների հետ) դաշինք կնքեցին ու երդվեցին, որ ամեն մեկը պետք է ազատի ստրուկին ու ստրկուհուն: Հետո նրանք սկսեցին զղջալ կատարվածի համար և նրանց ստրուկ և ստրկուհի թողեցին:
Ա. Լոպուխին
8–22. «Այն խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորն ուխտ կապեց ամբողջ ժողովրդի հետ, որը գտնվում էր Երուսաղեմում, որպեսզի ազատություն հռչակեր»: [8] «Որպեսզի յուրաքանչյուրն ազատ արձակի իր աղախնուն և իր ծառային՝ եբրայեցուն և եբրայեցուհուն, որպեսզի նրանցից ոչ մեկը ստրկության մեջ չպահի հրեային՝ իր եղբորը»։ «Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտի մեջ էին մտել, հնազանդվեցին, որ յուրաքանչյուրն ազատ արձակի իր աղախնուն, և յուրաքանչյուրը՝ իր ծառային, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն, և հնազանդվեցին ու արձակեցին»։ «Բայց դրանից հետո, մտափոխվելով, սկսեցին հետ վերցնել ծառաներին և աղախիններին, որոնց ազատ էին արձակել, և նրանց ստիպեցին լինել ծառաներ ու աղախիններ»։ «Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային»: «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից, և ասացի»»: ««Յոթերորդ տարվա վերջում յուրաքանչյուրը թող ազատ արձակի իր եղբորը՝ հրեային, որն իրեն վաճառել է ձեզ. թող նա վեց տարի աշխատի քեզ համար, իսկ հետո քեզնից ազա՛տ արձակիր նրան¦. բայց ձեր հայրերը չհնազանդվեցին Ինձ և ականջ չդրեցին»։ «Դուք այժմ դարձի եկաք և արդար վարվեցիք Իմ աչքի առաջ՝ յուրաքանչյուրդ ազատություն հռչակելով իր մերձավորի համար, և Իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որը կոչվում է Իմ անունով»։ «Բայց հետո նորից մտափոխվեցիք ու անարգեցիք Իմ անունը, և յուրաքանչյուրդ ձեզ մոտ վերադարձրիք ձեր ծառային և յուրաքանչյուրդ՝ ձեր աղախնուն, որոնց ազատ էիք արձակել՝ շարժվելու իրենց հոգու կամեցածով, և նրանց ստիպում եք լինել ձեզ համար ծառաներ և աղախիններ»։ «Ուստի այսպես է ասում Տերը. «Դուք չհնազանդվեցիք Ինձ այն հարցում, որ յուրաքանչյուրդ ազատություն հռչակեիք ձեր եղբորը և ձեր մերձավորին. դրա համար, ահա, Ես, - ասում է Տերը, - ձեզ «ազատություն» եմ տալիս (թույլ եմ տալիս), որ ենթարկվեք սրի, ժանտախտի և սովի, և ձեզ մատնելու եմ երկրի բոլոր թագավորությունների չարությանը»»։ «Եվ Իմ ուխտը դրժողներին ու Իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը չկատարողներին կնմանեցնեմ մի զվարակի, որին երկու մասի հատեցին ու անցան նրա հատված մասերի միջով»: «Հուդայի իշխանավորներին ու Երուսաղեմի իշխանավորներին, պալատականներին ու քահանաներին և երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան զվարակի հատված կտորների միջով»։ «Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց հոգիները փնտրողների ձեռքը, և նրանց դիակները կեր պիտի դառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար»։ «Եվ Սեդեկիային՝ Հուդայի թագավորին, ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց հոգիները փնտրողների ձեռքը և Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը հեռացել էր ձեզանից»։ «Ահա, Ես հրաման պիտի տամ, - ասում է Տերը, - և նրանց պիտի վերադարձնեմ այս քաղաքը, ու նրանք պիտի հարձակվեն նրա դեմ և պիտի գրավեն այն ու կրակով պիտի այրեն այն, և Հուդայի քաղաքներն անմարդաբնակ անապատ պիտի դարձնեմ»։
(Էջմիածին թարգմ.)
Սեդեկիան իր հպատակներից բոլոր հրեա ստրուկներին ազատելու խոստում առավ: Սա ոչ մի առնչություն չուներ ո՛չ շաբաթ օրվա և ո՛չ էլ հոբելյանական տարվա հետ, այլ պարզապես բարեպաշտական գործ էր: 21–րդ համարից երևում է, որ դա արվել է այն ժամանակ, երբ բաբելոնական զորքերը պաշարել էին Երուսաղեմը:
Իրենց իսկ կողմից ազատ արձակված մարդկանց կրկին ստրկության վերցնելու համար հրեաներին սպասվող պատիժը
Սեդեկիայի առաջարկով Երուսաղեմի իշխաններն ու բնակիչները պատրաստվում էին ազատելու իրենց հրեա և հրեուհի ստրուկներին, բայց հետո նրանք փոխեցին իրենց միտքը և ազատվածներին կրկին իրենց մոտ վերցրին: Դրա համար Տերը նրանց հայտնում է զանազան աղետների և իրենց երկրի ամբողջական ավերման մասին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1
-------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան, ազատութեան կոչով, ուխտ կնքեց Երուսաղէմում եղած ամբողջ ժողովրդի հետ,
(Արարատ թարգմ.) Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով,
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Երեմիա ի Տեառնէ, յետ կատարելոյ Սեդեկիայ արքայի զուխտն ընդ ամենայն ժողովրդեանն որ յԵրուսաղէմ. կոչել նոցա թողութիւն,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: