Երեմիայի մարգարեության մեկնություն 41:1

  Ա. Լոպուխին

1-10. «Եվ յոթերորդ ամսին Իսմայելը՝ Եղիսամայի որդի թագավորազարմ Նաթանիայի որդին, և թագավորի բարձր պաշտոնատարներն ու նրա հետ տասը մարդիկ եկան Գոդողիայի՝ Աքիկամի որդու մոտ՝ Մասփա, և այնտեղ նրանք միասին հաց կերան՝ Մասփայում»։ [1] «Եվ վեր կացան Իսմայելը՝ Նաթանիայի որդին, և այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով խոցեցին Գոդողիային՝ Սափանի որդի Աքիկամի որդուն, և սպանեցին նրան, ում Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա»։ «Իսմայելը կոտորեց նաև այն բոլոր հրեաներին, որոնք նրա՝ Գոդողիայի հետ Մասփայում էին, ու նաև այնտեղ գտնվող քաղդեացիներին՝ պատերազմիկներին»։ «Գոդողիայի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր այդ մասին»: «Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկան՝ ածիլված մորուքներով ու պատառոտված հանդերձներով, և իրենք իրենց կտրտած, ընծաներ և կնդրուկ՝ նրանց ձեռքներին՝ դրանք Տիրոջ տանը մատուցելու համար»։ «Իսմայելը՝ Նաթանիայի որդին, Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու՝ քայլելով ու լաց լինելով, և երբ հանդիպեց նրանց, ասաց նրանց. «Եկե՛ք Գոդողիայի՝ Աքիկամի որդու մոտ»»։ «Եվ հենց որ նրանք հասան քաղաքի մեջտեղը, Իսմայելը՝ Նաթանիայի որդին, սպանեց նրանց և գցեց գբի մեջ՝ նա և իր հետ եղող մարդիկ»։ «Բայց նրանց մեջ գտնվեցին տասը մարդիկ, որոնք ասացին Իսմայելին. «Մի՛ սպանիր մեզ, որովհետև մենք դաշտում ցորենի ու գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու չսպանեց նրանց իրենց մյուս եղբայրների հետ»։ «Այն մեծ գուբն էլ, ուր Իսմայելը նետեց այն բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի պատճառով, այն նույն [գուբն] էր, որը կառուցել էր Ասա թագավորը՝ վախենալով Բաասայից՝ Իսրայելի թագավորից. Իսմայելը՝ Նաթանիայի որդին, այն լցրեց սպանվածներով»։ «Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա Նաբուզարադան թիկնապահապետը կարգել էր Գոդողիային՝ Աքիկամի որդուն, և Իսմայելը՝ Նաթանիայի որդին, գերեվարեց նրանց ու գնաց Ամմոնի որդիների մոտ»։ (Սինոդական թարգմ.)

     
     «Յոթերորդ ամսին, այսինքն՝ միայն քաղաքը զավթելուց ութ ամիս անց, այն ոչնչացնելուց և Գոդողիան կառավարիչ նշանակելուց երկու ամիս անց: Եղիսամը հավանաբար Դավթի որդին է  (Բ Թագավ. 5:16, Ա Մնաց. 3:6, 14:7): «Հետնորդի» ընդհանուր իմաստով էր Իսմայելը նրա որդին կոչվում:

----------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Պատահեց այնպէս, որ եօթներորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը մարդու ուղեկցութեամբ եկաւ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ նրանք միասին հաց կերան Մասեփայում:
(Արարատ թարգմ.) Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։
(Գրաբար) Եւ եղեւ յամսեանն եւթներորդի՝ եկն Իսմայէլ որդի Նաթանայ, որդւոյ Ելիսամայ յազգէ թագաւորին, եւ ծառայք թագաւորին, եւ տասն այր ընդ նմա առ Գոդողիա որդի Աքիկամայ ի Մասեփա. եւ կերան հաց ի միասին ի Մասեփա։