Երեմիայի մարգարեության մեկնություն 41:11

  Ա. Լոպուխին

«Բայց երբ Հոհանանը՝ Կարեի որդին, և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն բոլոր չարագործությունների մասին, որոնք գործել էր Իսմայելը՝ Նաթանիայի որդին»: [11] «Վերցրին իրենց բոլոր մարդկանց և գնացին պատերազմելու Իսմայելի՝ Նաթանիայի որդու դեմ, և նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ»։ «Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Հոհանանին՝ Կարեի որդուն, և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ»։ «Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Հոհանանի՝ Կարեի որդու մոտ»։ «Իսկ Իսմայելը՝ Նաթանիայի որդին, Հոհանանից փախավ ութ մարդով և գնաց Ամմոնի որդիների մոտ»։ «Այդ ժամանակ Հոհանանը՝ Կարեի որդին, և նրա հետ եղող բոլոր զորապետները Մասփայից վերցրին մնացած ամբողջ ժողովրդին, որին նա ազատել էր Իսմայելից՝ Նաթանիայի որդուց՝ այն բանից հետո, երբ նա սպանեց Գոդողիային՝ Աքիկամի որդուն, տղամարդկանց, պատերազմող մարտիկներին և կանանց ու երեխաներին և պալատի պաշտոնյաներին, որոնց նա գերի էր վերցրել Գաբավոնից»։ «Եվ գնացին ու մնացին Քամաամ բնակավայրում՝ Բեթլեհեմի մոտ, որպեսզի գնան-մտնեն Եգիպտոս»։ «Քաղդեացիների պատճառով, որովհետև նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելը՝ Նաթանիայի որդին, սպանել էր Գոդողիային՝ Աքիկամի որդուն, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա»։ (Սինոդականթարգմ.)
     
     Երբ զորավարներից մեկը՝ Հովնանը, չարագործ Իսմայիլի դեմ պայքարելու համար  իր շուրջը անհրաժեշտ քանակությամբ հրեաներ հավաքեց,  մարդասպանը փախավ ամմոնացիների թագավորի մոտ: Մնացած բոլոր  հրեաները, քաղդեացիներից վախենալով, որոշեցին մեկնել Եգիպտոս։ Նրանք  հույս ունեին, որ այնտեղ ապահով կլինեն:

-------------------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) Երբ Կարէի որդի Յովնանը եւ զօրքերի բոլոր հրամանատարները, որոնք նրա հետ էին, լսեցին այն բոլոր չարիքների մասին, որ գործել էր Նաթանի որդի Իսմայէլը, հաւաքեցին իրենց բոլոր զինուորներին
(Արարատ թարգմ.) Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը,
(Գրաբար) Եւ լուաւ Յովնան որդի Կարէի՝ եւ ամենայն զաւրավարք զաւրացն որ ընդ նմա էին՝ զամենայն չարիսն զոր գործեաց Իսմայէլ որդի Նաթանայ։