Ա. Լոպուխին
«Քաղդեացիների պատճառով, որովհետև նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելը՝ Նաթանիայի որդին, սպանել էր Գոդողիային՝ Աքիկամի որդուն, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա»։ (Սինոդական թարգմ.) [18]
Գոդողիայից հետո մնացած կառավարիչները հատկապես վախենում էին քաղդեացիներից, քանի որ Գոդողիային սպանող Իսմայիլը պատկանում էր նրանց շրջանակին, և քաղդեացիները նրա հանցանքը կարող էին հրեաների բոլոր կառավարիչների գաղտնի համաձայնությամբ կատարված համարել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:11
---------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայէլն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրայ կառավարիչ էր կարգել:
(Արարատ թարգմ.) Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա։
(Գրաբար) յերեսաց քաղդեացւոցն։ քանզի զահի հարան յերեսաց նոցա. զի սպան Իսմայէլ զԳոդողիա որդի Աքիկամայ՝ զոր կացոյց արքայն բաբելացւոց ի վերայ երկրին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: