Սուրբ Եփրեմ Ասորի
11–12. պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին, ում մահ է վիճակուած՝ պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի: Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի: Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ:
Եգիպտոսում մարգարեն ասաց իր խոսքը: Այնտեղ նա հրեաներին ապացուցեց, որ նրանց հույսն ապարդյուն է: Եվ փախուստը օգուտ չի տա փախչողներին, քանի որ Բաբելոնի թագավորը պատրաստվում է Եգիպտոս արշավել: Նա կկործանի ամբողջ Եգիպտոսը, նրա հետ դաշնակցող ազգերին ու կխորտակի նրանց կուռքերը: Այդ նույնը կանխատեսել է նաև Եսային (19:23):
Ա. Լոպուխին
«Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահվան է դատապարտված՝ մատնվելու է մահվան. և ով գերության է դատապարտված՝ մատնվելու է գերության. և ով սրի է դատապարտված՝ մատնվելու է սրի»։ (Սինոդական թարգմ.) [11]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:8
---------------------------------
[11] (Էջմիածին թարգմ.) պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին, ում մահ է վիճակուած՝ պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի:
(Արարատ թարգմ.) Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով։
(Գրաբար) եւ մտցէ հարցէ զերկիրդ Եգիպտացւոց, զոր ի մահ՝ ի մահ, եւ զոր ի գերութիւն՝ ի գերութիւն, եւ զոր ի սուր՝ ի սուր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: