Ա. Լոպուխին
«Այլ Բարուքը` Ներիայի որդին է քեզ հրահրում մեր դեմ, որպեսզի մեզ մատնի քաղդեացիների ձեռքը, որպեսզի նրանք սպանեն մեզ կամ մեզ գերի տանեն Բաբելոն»։ (Սինոդական թարգմ.) [3]
Հայտնի չէ, թե ինչու էին այստեղ այդ «ամբարտավան մարդիկ» հենց Երեմիայի աշակերտ Բարուքին հատուկ մասնակցություն վերագրում: Կարելի է ենթադրել, որ հաշվի առնելով այն հարգանքը, որն այն ժամանակ Երեմիան վայելում էր հրեաների շրջանում, հրեա առաջնորդները չէին ցանկանում անձամբ մարգարեին մեղադրել, ուստի ի դեմս Բարուքի՝ Երեմիայի հավատարիմ աշակերտի և ուղեկցի, «քավության նոխազ» են տեսնում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:1
------------------------
[3](Էջմիածին թարգմ.) այլ քեզ մեր դէմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպէսզի մեզ մատնես քաղդէացիների ձեռքը, որ կոտորեն եւ գերի տանեն մեզ Բաբելոն»:
(Արարատ թարգմ.) այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։
(Գրաբար) այլ Բարուք որդի Ներեայ գրգռէ զքեզ ընդ մեզ, զի տացես զմեզ ի ձեռս քաղդէացւոց կոտորել՝ եւ տանել զմեզ գերի ի Բաբելովն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: