Երեմիայի մարգարեության մեկնություն 46։20

  Ա. Լոպուխին

«Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. բայց հյուսիսից կործանում է գալիս, գալիս»։ (Սինոական թարգմ.) [20]
   
   «Երինջ»–ը՝ առողջ և ուժեղ կովն է:  Սա ուժի խորհրդանիշն է  (Ովսե 10:11):
   «Կործանում» (ըստ եբրայերեն բնագրի՝ «Kerez») արտահայտությունը կարող է նշանակել նաև «շնաճանճ»: Վերջին արտահայտությունն այստեղ ավելի տեղին կլինի:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

-----------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Եգիպտոսը զարդարուած ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հիւսիսից պիտի գայ:
(Արարատ թարգմ.) «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։
(Գրաբար) երինջ զարդարեալ գեղեցիկ՝ Եգիպտոս։ Հատ հատաւ ի հիւսւսոյ՝ եկն ի վերայ նորա.