Սուրբ Եփրեմ Ասորի
Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես:
Երեմիան մովաբացիներին բացատրում է նրանց ստրկության պատճառը, ինչը մարգարեաբար մատնանշել են նաև Եզեկիել և Սոփոնիա մարգարեները, մասնավորապես՝ մովաբացիները հպարտ էին և ամբարտավանությամբ արհամարհում էին Աստծու ժողովրդին և ուրախանում էին նրանց կրած պատուհասներով: Հետևաբար, այս բառերի իմաստը հետևյալն է. «Ո՛վ Մովաբի ժողովուրդ, Իսրայելի գաղթեցումը ծաղրելը կամ նրա անկմամբ ուրախանալն ի՞նչ է քեզ համար: Արդյո՞ք նա ներխուժել է քո սահմանները, արդյո՞ք թալանել է քեզ: Ընդհակառակը, դու ես առանց պատճառի պատերազմել նրա դեմ և այժմ ուրախանում ես նրա կործանմամբ»:
Ա. Լոպուխին
«Մի՞թե քեզ համար ծաղրի առարկա չեղավ Իսրայելը. արդյո՞ք նա գողերի մեջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին ես խոսում, տարուբերում ես գլուխդ»։ (Սինոդական թարգմ.) [27]
Եթե Աստված բարկացել էր Իսրայելի վրա, ապա Մովաբը, ամեն դեպքում, իրավունք չուներ ծաղրելու ընտրյալ ժողովրդին: Նա ինքն ընտրյալ ժողովրդից ամենևին պակաս բարձր (այսինքն` պակաս մեծ մեղքի մեջ) չէր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
-------------------------------------
[27](Սինոդական թարգմ.) Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես:
(Արարատ թարգմ.) Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում, գլուխդ էիր շարժում։
(Գրաբար) Զի ոչ եթէ ի ծաղր ինչ էր քեզ Իսրայէլ, եւ ի գողաւնս գտան. յորժամ մարտնչէիր ընդ նմա նովաւ գերեսցիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: