Սուրբ Եփրեմ Ասորի
Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին:
«Բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ…», այսինքն՝ (դուրս եկան) մովաբացի ազնվականները, ինչպես նաև Սեհոնի (Սիհոն) որդիների իշխանները, որոնց մասին Հեսուն ասում է, որ ինքն այդ ցեղի գլուխն է (Հեսու. 19:19), ու (ոչնչացրին Մովաբի) քաղաքների շքեղությունը:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին:
«Բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ…» այս բառերը օգտագործել է նաև Մովսեսը՝ պատկերելով Եսեբոնի բնակիչների կողմից Մովաբի երկրի արագ ավերումը (Թվեր 21:28): Օգտագործելով դրանք՝ մարգարեն ասում է, որ այդ քաղաքը այժմ էլ է նույնպիսի պատժի ենթարկվելու, որին ենթարկվել է նախկինում:
«Եվ գտավ Սեհոնի որդիներին»։ Եբրայերեն տեքստի համաձայն. «Եվ ջնջեց զոհասեղանների տերերին»: Այստեղ «զոհասեղանների» փոխարեն ասվում է «Սեհոն»։
Ա. Լոպուխին
«Եսեբոնի հովանու տակ կանգ առան փախչողները` ուժասպառ եղած. բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, և բոց` Սեհոնի միջից, ու խժռեց Մովաբի ճակատը և ապստամբների որդիների գագաթը»։ (Սինոդականթարգմ.) [45]
Այստեղ նմանություններ կան Թվ. 21:28–29 համարների հետ, որտեղ խոսքը վերաբերում է պատերազմի բոցին, որն էլ Սեհոնի ժամանակ, Եսեբոնից դուրս գալով, կուլ տվեց Մովաբի երկիրը։ Այդ նույնը, այսինքն՝ Եսեբոնից Մովաբի վրա կործանման գալը (համար 2), նորից է կրկնվում։
«Եսեբոնի ստվերի տակ...». այս դժվարին արտահայտության և դրան հաջորդող բառերի իմաստը լավագույնս փոխանցվում է հետևյալ կերպ. մովաբացիները փրկություն չեն գտնի: Նրանք կմոտենան ամրացված Եսեբոն քաղաքին, բայց այս քաղաքն արդեն գրավված կլինի թշնամիների կողմից, ուստի այստեղից ոչ թե փրկություն, այլ կրակ դուրս կգա մովաբական երկրի վրա: Այս քաղաքը՝ Սեհոն թագավորի հինավուրց բնակության վայրը, ինքն իրենից բոց կարձակի (այդ բոցը թշնամական զորքերն են, որոնք այս քաղաքում հենակետ կունենան), և այդ բոցը կայրի Մովաբին՝ նրա կողերն ու թագը, այսինքն՝ այն կհասնի մովաբական երկրի ծայրակետերին և առավել ամրացված ու բարձրադիր կետերին:
«Ըմբոստ որդիներ» արտահայտությունը մովաբացիների անվանումն է։ Նրանք անընդհատ պատրաստ էին հարձակվելու հրեաների վրա և խառնաշփոթ առաջացնելու նրանց մեջ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
-------------------------------
[45](Էջմիածին թարգմ.) Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին:
(Արարատ թարգմ.) - Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը և աղմկարարների գագաթը։
(Գրաբար) Եւ յարկսն յԵսեբոնայ հասին փախուցեալք յորոգայթէն. զի հուր ել յԵսեբոնայ, եւ բոց ի քաղաքէն Սեհոնայ, եւ եկեր զիշխանս Մովաբայ, եւ քննեաց զորդիսն Ամովնայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: