Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Ահա ես քեզ վրայ եմ գալու, - ասում է Զօրութիւնների Տէրը, - քե՛զ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը, քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը:
Նրանց հրեաներին ենթարկեցնելով և հաղթանակն իրենց իսկ ուժերին վերագրելով՝ բաբելոնացիներն այդպիսով նվաստացրին աստվածային փառքը և մտածեցին, որ իրենք իշխելու են Հուդայի վրա, նույնիսկ եթե ամեն ինչի Աստվածը ցանկանա փրկել նրանց: Մեղք գործողներին իրենց իշխանության տակ վերցնելով՝ բաբելոնացիները նրանց սարսափելի ու անտանելի տառապանքների ենթարկեցին ու պահեցին ծանր գերության մեջ: Ուստի Աստված Երեմիայի միջոցով ոչ մի տեղի մասին Ասորեստանի կամ Բաբելոնի ամբարիշտ ժողովրդին չասաց. «Ահա՛, ես քեզ վրա եմ գալու»։
Ա. Լոպուխին
«Ահա, Ես քո դեմ եմ, ամբարտավա´ն, - ասում է Զորությունների Տեր Աստված. - որովհետև եկել է քո օրը, քեզ այցելելու ժամանակը»։ (Սինոդական թարգմ.) [31]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-----------------------------------------
[31](Էջմիածին թարգմ.) Ահա ես քեզ վրայ եմ գալու, - ասում է Զօրութիւնների Տէրը, - քե՛զ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը, քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը:
(Արարատ թարգմ.) - Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։
(Գրաբար) Ահաւասիկ ես ի վերայ քո՝ ասէ Տէր զաւրութեանց, ի վերայ հպարտիդ. զի հասեալ է աւր քո՝ եւ ժամանակ վրէժխնդրութեան քոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: